Պայթյուն Սիրիայի պետական հեռուստաընկերության շենքում
Մերձավոր Արևելք
Դամասկոսում գտնվող Սիրիայի պետական հեռուստաընկերության շենքում ռումբ է պայթել, ինչի հետևանքով կան զոհեր: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ռումբը, ըստ տեղեկությունների, պայթել է հեռուստատեսության շենքի 3-րդ հարկում և էական վնաս չի հասցրել շինությանը:
Բրիտանական Sky news-ի հաղորդմամբ, հեռուստատեսությունը, այնուամենայնիվ, շարունակում է հեռարձակումը: Հաղորդվում է նաև, որ պայթյուն է տեղի ունեցել Սիրիաի հանրային ռադիոյի շենքում:
Իսկ Հալեպում այս պահին շարունակվում են զինված բախումները: Երկրի արևմտյան հատվածում կառավարական ուժերը ճեղքել են ընդդիմադիր «Սիրիայի ազատ բանակի»` պաշտպանական դիրքերը: Գիշերային մարտի ընթացքում շուրջ 200 ապստամբ է զոհվել:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել