Երևանում կտեղադրվի Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» քանդակը
Գիտություն և Մշակույթ
Երևանի ավագանու արտահերթ նիստում ընդունվեց անվանի քանդակագործ Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» քանդակի տեղադրմանը համաձայնություն տալու մասին որոշումը:
Քանդակը տեղադրվելու է Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայի՝ Աբովյան փողոցին հարող տարածքում:
Քանդակի ձուլման և մոնտաժման աշխատանքները կիրականացվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:
Արտո Չաքմաքչյանի ստեղծագործությունները տեղադրված են աշխարհի տարբեր քաղաքների հրապարակներում ու
թանգարաններում: Մինչդեռ վարպետը միշտ երազել է իր ստեղծագործություններից մեկն ունենալ Երևան քաղաքում:
Դեռևս 2000-ականների սկզբին նրան խոստացել էին «Քայլող մարդը» քանդակը տեղադրել Հյուսիսային պողոտայում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)