Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը 

Սա նոր աշխարհ է, որտեղ փոքր երկրները կարող են լինել հզոր. եկե՛ք Հայաստան. նախագահ Սարգսյանը ելույթ է ունեցել «Դոհա ֆորում»-ին

Արտաքին Քաղաքական

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հրավերով Դոհայում մասնակցել է հեղինակավոր «Դոհա ֆորում»-ին և ելույթով հանդես եկել ֆորումի լիագումար նիստին:

Ֆորումն այս տարի անցկացվում է «Կառավարման վերաիմաստավորումը բազմաբևեռ աշխարհում» խորագրով և նվիրված է արագ փոփոխվող աշխարհում արդյունավետ կառավարման համակարգերի ձևավորման խնդիրներին:

Նախագահ Սարգսյանն իր ելույթում անդրադարձել է գլոբալ աշխարհի զարգացման միտումներին:

«Իրականությունն այն է, որ աշխարհը ոչ միայն բազմաբևեռ է, այլև շատ ավելի բարդ, քան ակնկալում էինք։ Բազմաբևեռ աշխարհի բարդությունների հետ մեկտեղ կան նաև շատ հարցեր, որոնք մնում են անպատասխան։ Անորոշությունն ավելի շատ է, քան որոշակիությունը, անկանխատեսելի իրադարձություններ ավելի շատ են տեղի ունենում, քան այնպիսինները, որոնք հնարավոր է կանխատեսել և համապատասխան քայլեր ձեռնարկել,-նշել է նախագահը։ -Ինչու՞ է այս ամենը տեղի ունենում։ Ներկայումս մենք ինչ-որ առումով ժամանակի խաչմերուկում ենք, և այդ ժամանակի դարպասով մուտք ենք գործում դեպի նոր դարաշրջան»։

Նրա խոսքով՝ այսօր բնական, իրական կյանքին զուգահեռ՝ գոյություն ունի մեկ այլ՝ վիրտուալ կյանք, ինչն ստեղծում է բոլորովին նոր ու տարբեր միջավայր, որն ավելի քվանտային բնույթ ունի. քաղաքականության, անվտանգության ռազմավարությունների համար այլևս հին պարադիգմերը չեն գործելու և անհրաժեշտ է լինելու հաշվի առնել նոր աշխարհի իրողությունները:

«Ես այստեղ կանդրադառնամ մի հարցի՝ «փոքրի» կարևորությունը։ Իմ ներկայացրած բոլոր օրինակները վերաբերում էին «փոքրի ուժին»՝ մեկ կամ երկու տաղանդավոր մարդիկ ստեղծում են հսկայական բազմաֆունկցիոնալ ընկերություններ։ Մեկ կամ երկու քաղաքական գործիչներ, ովքեր մեծ եռանդ ունեն և հասկանում են աշխարհում կատարվողը` օգտագործելով գլոբալ, սոցիալական ցանցը, իրականացնում են հեղափոխություն՝ դառնալով իրենց ժողովրդի հաջորդ առաջնորդը։ Կան երկրներ, որոնք նախկինում հայտնի չէին, բայց, ունենալով հզոր ռազմական ուժ, ստեղծել են իրենց սեփական ռազմական գործիքները, որոնք կարող են լինել նույնքան արդյունավետ, որքան մեծ ուժերի գործիքներն են,-ընդգծել է նախագահ Սարգսյանը։- Այդ «փոքրի ուժը» սկսվում է անհատից, խմբերից, մոտիվացված մարդկանցից, որոնք հանդես են գալիս որպես մեկ ամբողջություն՝ ունենալով մեկ կարգախոս, մեկ թիրախ, մեկ դեր իրենց կյանքում․ այդպես է նաև պետությունների պարագայում։ Անշուշտ, այս աշխարհը բազմաբևեռ է։ Եվ ոչ միայն գերտերությունները, այլ նաև փոքր և հաջողակ երկրներն ունեն իրենց սեփական «հզոր ձայնը»։ Ես ուրախ եմ, որ այդ պարզ գաղափարը կամ ուղերձը հղում եմ հենց այստեղ՝ Դոհայում։ Կատարը հիանալի օրինակ է փոքր երկրի, որը ոչ միայն գեղեցիկ է, այլ նաև հաջողակ։ Այս «ծովածոցում» շատ այլ երկրներ կան, որոնք նմանատիպ հաջողություն ունեն։ Այդպիսին է Սինգապուրը, որը մեծ ազդեցություն ունի գլոբալ հեռանկարների վրա։ Այդպիսին է Ռուանդան, որի նախագահն այստեղ է: Այո, սրանք փոքր երկրներ են, սակայն ունեն հստակ տեսլական, հստակորեն ընկալում են իրենց առավելությունը և դարձնում այն հաջողություն։ Որոշ երկրներ՝ ինչպես Կատարն է, ոչ միայն օգտագործում է բնական ռեսուրսները, այլև դրանք ծառայեցնում է ապագայի կերտմանը։ Այդ ապագան հիմնված չի լինելու բնական ռեսուրսների վրա, այլ՝ կրթության, արհեստական բանականության, նոր տվյալների կառավարման և տեխնոլոգիաների վրա»։

Խոսելով Հայաստանի մասին, նախագահ Սարգսյանը նշել է, որ մեր երկիրը նույնպես այդ առումով առավելություն ունի: «Այս նոր աշխարհում մեր երկիրը նույնպես առավելություն ունի: Դա ոչ միայն հազարամյակների մեր մշակութային ժառանգությունն է կամ մեր ծագումը, այլ այն, որ մենք մեծապես արժևորում ենք կրթությունը, գիտությունն ու տեխնոլոգիաները: Մեզ հաջողվել է, օրինակ, ստեղծել կրթական և գիտական համակարգ, որը մենք այժմ արտահանում ենք Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի նման զարգացած երկրներ,-նշել է նախագահը։- Հայաստանը երկիր է, որն ունի շատ հստակ առավելություն՝ մենք փոքր ժողովուրդ ու պետություն ենք, սակայն գլոբալ ազգ ենք։ Աշխարհում ապրող հայերի թիվը չորսից հինգ անգամ գերազանցում է Հայաստանի հայերի թիվը։ Նրանք վերապրածներ են՝ մարդիկ, ովքեր կարող են փոխել իրենց կենսակերպը՝ իրավիճակին համապատասխան։ Նրանք լավ քաղաքացիներն են այն երկրների, որտեղ ապրում են։ Սա շատ կարևոր է Հայաստանի նախագահի համար՝ գիտակցել, որ հայերը տարբեր երկրներում իրենց դրսևորում են նույն կերպ, ինչպես իրենց սեփական երկրում։ Սա ուժ է, որը, հույս ունեմ, Հայաստանը կդասի այն փոքր երկրների շարքին, որոնք նաև հաջողակ են։ Այո, անշուշտ, աշխարհը բարդ է և բազմաբևեռ։ Աշխարհն այնքան բարդ է, որ մենք դա պետք է կոչենք քվանտային։ Մենք պետք է հասկանանք, թե այս նոր աշխարհն ինչքան արագ է փոխկապակցվում նորագույն տեխնոլոգիաների հետ։ Սա նոր աշխարհ է, որտեղ փոքրը կարող է և՛ գեղեցիկ լինել, և՛ ուժեղ։ Ցանկանում եմ, որ բոլոր փոքր երկրները գիտակցեն, որ կարող են լինել փոքր, բայց հզոր»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասինԵրևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել«Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառԼեհաստանի պաշտպանության նախարարը կմասնակցի Նարոցկիի՝ Սահմանադրական դատարանի վերաբերյալ կողմերի հետ խորհրդակցություններին«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքիցՌուսական զորքերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքերՀյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջՆոր մանրամասներ են ի հայտ եկել Հուրգադայում զբոսաշրջիկների վրա տղամարդու հարձակման վերաբերյալFars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել են
Ամենադիտված