«Հայոց աշխարհ». Տուգանվել են կաթնամթերք արտադրող 3 խոշոր ընկերություններ
Հայկական Մամուլ
Թերթի տեղեկություններով՝ «Հայաստանի կաթնամթերք արտադրող 3 խոշոր ընկերությունում իրականացվել են ստուգումներ, և նշանակվել են տուգանքներ։
Այդ մասին երեկ ասաց գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեղեկատվության և հասարակության հետ կապերի բաժնի պետ Բաբկեն Պիպոյանը։ 200 հազարական դրամ տուգանվել են հետևյալ ընկերությունները՝ «Անի», «Թամարա» և «Աշտարակ կաթ»։ Սակայն, ըստ Բ. Պիպոյանի, այդ ընկերությունների արտադրանքում չկան մանրէաբանական ցուցանիշների շեղումներ, կամ սոդայի ու կրախմալի անթույլատրելի օգտագործում։ «Թամարայի» թանում հայտնաբերվել է կաթի փոշու առկայություն»։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ