«Առավոտ». Բոլոր գործակալներն առաջարկեցին մի-մի դիմում գրել
Հայկական Մամուլ
««Ժառանգություն» խմբակցության օրենսդրական նախաձեռնությանը «Գաղտնազերծման (լյուստրացիա) մասին» օրինագծի առնչությամբ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը նկատեց, որ եթե հարցը դիտարկվում է դրա ակտուալության տեսանկյունից և օրինագծի նպատակն էլ Հայաստանը արտաքին ազդեցությունից զերծ պահելն է, ապա այսօր՝ ԽՍՀՄ փլուզումից հետո 20 տարի անց, արհեստական է այդ հարցը կապել կոնկրետ մեկ երկրի, այն էլ՝ Խորհրդային Միության ԿԳԲ-ի հետ:
«Այսօր պետք է դիմել բոլոր մարդկանց, ովքեր աշխատում են «Մոսսադի» համար, ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության, ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության և մյուս բոլոր կառույցների համար՝ խնդրելով մեկական դիմում գրել, որքան հասկացա՝ ԱԺ համապատասխան հանձնաժողովին, խնդրելով իրենց ազատել նախարարի, նախագահի, կուսակցության ղեկավարի կամ այլ պաշտոնից, որովհետև իրենք գործակալ են աշխատում»,- հայտարարեց Աշոտ Մանուչարյանը»,- գրում է թերթը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ