Նորակոչիկի ծառայությունը «դասավորելու» պատրվակով Մարիամը գումարը հափշտակեց
Հասարակություն
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում խարդախության մեջ մեղադրվող Մարիամ Մարտիրոսյանի դեմ գործով օգոստոսի 6-ի դատական նիստը տեղի չունեցավ՝ պաշտպան Անուշ Հակոբյանի բացակայության պատճառով:
Պաշտպանը դատարանին ավելի ուշ տեղեկացրել էր, որ Մ. Մարտիրոսյանը խուսափում է իր հետ պայմանագիր կնքելուց և համապատասխան վճարում կատարելուց: Պաշտպանյալը հայտարարեց, որ 70 հազար դրամ վճարել է միջնորդավորված՝ ոմն Արթուրի միջոցով, սակայն վերջինս հեռախոսազրույցում նույնպես հերքեց ամբաստանյալի հայտարարությունը, նշելով, որ որևէ գումար չի վճարվել:
Դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, դատական նիստը հետաձգեց մինչև օգոստոսի 15-ը, իսկ մինչ այդ գործում կներգրավվի նոր պաշտպան: Այդ նիստին, դատարանի որոշմամբ, բերման կենթարկվի նաև վկա Լուսինե Մուրադյանը:
Ըստ մեղադրանքի, Մարիամ Մարտիրոսյանը 2011թ. ապրիլ ամսվա ընթացքում չարաշահելով Նունե Համլետի Բադալյանի վստահությունը, խարդախությամբ հափշտակել է վերջինիս պատկանող խոշոր չափի 2.424.500 ՀՀ դրամին համարժեք 6.500 ԱՄՆ դոլար գումարը:
Այսպես, Մ. Մարտիրոսյանը՝ 2011թ. փետրվար ամսին տեղեկանալով, որ Նունե Համլետի Բադալյանը ցանկանում է որդուն` 28.06.1990թ. ծնված Գևորգ Բակունցին, ՀՀ զինված ուժերում ծառայություն անցնելու համար Երևան քաղաքի մոտակայքում տեղակայված զորամասում տեղավորել, նպատակադրվել է հիշյալ պատրվակով Ն. Բադալյանի գումարները հափշտակել:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը