«Երկիր». ՕԵԿ-ՀԱԿ. Ինչպիսի նմանություն
Հայկական Մամուլ
«ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը երեկ՝ նոյեմբերի 30-ին, հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Գարեթ Ուինն Օուենի հետ և քննարկել Հայաստանի ներքին քաղաքական զարգացումները:
Լևոն Զուրաբյանը ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի նման, ով նախորդ ընտրություններից առաջ ևս հանդիպել էր Հայաստանում բրիտանացի դիվանագետի և խնդրել նրանց օգնությունը, նշել է, որ այսօր Հայաստանի հիմնական գերխնդիրը օրինակարգ իշխանության ձևավորումն է, ինչը թույլ կտա վերջնականապես կազմաքանդել երկրում հաստատված քրեա-օլիգարխիկ ռեժիմը և առողջացնել Հայաստանի քաղաքական և տնտեսական համակարգը: Դատելով իրողությունների զարգացման նմանակումից, կարելի է ենթադրել, որ հաջորդ ԱԽ քարտուղարը կարող է լինել Լևոն Զուրաբյանը»,- գրում է թերթը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ