«Հրապարակ». Երկու շաբաթվա ընթացքում նա ԲՀԿ-ականից դարձել է ՀՀԿ-ական
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Արմավիրի Նոր Կեսարիա համայնքի գյուղապետի ընտրություններում հաղթանակ տարած Հրայր Գալստյանն ընտրություններից ընդամենը մեկ օր հետո ՀՀԿ շարքերը համալրելու դիմում է ներկայացրել: Գալստյանն այդ քայլին է դիմել՝ տեղի տալով Արմավիրի մարզպետ, ՀՀԿ Արմավիրի մարզային կառույցի ղեկավար Աշոտ Ղահրամանյանի հորդորներին:
Հիշեցնենք, որ ընտրություններից ընդամենը 10 օր առաջ Գալստյանը ԲՀԿ-ից դուրս գալու դիմում էր ներկայացրել, այսինքն՝ երկու շաբաթվա ընթացքում նա ԲՀԿ-ականից դարձել է ՀՀԿ-ական: ՀՀԿ-ին անդամակցելուց հետո Գալստյանը ծանր հեռախոսային զրույց է ունեցել ԲՀԿ Արմավիրի մարզային կառույցի ղեկավար Ռուստամ Գասպարյանի հետ»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ