Եվրամիությանը սպառնում է «հոգեբանական փլուզում». Մարիո Մոնտի
Աշխարհ
Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտին զգուշացրել է այն մասին, որ եվրագոտում առկա ֆինանսական ճգնաժամը կարող է առաջ բերել Եվրամիության «հոգեբանական փլուզում»,-հայտնում է գերմանական «Շպիգել» ամսագիրը։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ զրույցում նա խոստովանել է, որ իրեն անհանգստացնում է Իտալիայում Գերմանիայի հանդեպ հակակրանքի աճը։
Նրա խոսքերով՝ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ որոշ գերմանացիներ սխալմամբ կարծում են, որ Իտալիան արդեն ֆինանսական օգնություն է ստացել Գերմանիայից կամ ԵՄ–ից։
Նշենք նաև, որ իտալական իշխանություններն ավելի վաղ հայտարարել էին, որ իրենք արտաքին ֆինանսական օգնության կարիք դեռևս չեն զգում ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ