Աղավնաձորում բացօթյա գրադարան է բացվել
Հայաստան
«Դեկտեմբերի 21- ին Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրերում տեղի ունեցավ բացօթյա գրադարանի բացման հանդիսավոր արարողությունը։ Գրադարանի բացումից առաջ տեղի ունեցավ մի գեղեցիկ ակցիա։ Աղավնաձորի, Արփիի բարձր դասարանների երեխաները, հյուրերը մաքրեցին միջպետական մայրուղուց մինչև Աղավնաձոր տանող ճանապարհի շրջակայքը։ Մասնակիցներին իրենց ողջույնի խոսքով դիմեցին Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը և Տրինիտի կանյոն այգիների համահիմնադիր և գործադիր տնօրեն Հովակիմ Սաղաթելյանը։
Տրինիտի ընկերությունը իր գործունեությունը ծավալում է Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրերում և զբաղվում է օրգանական խաղողագործությամբ»,- տեղեկանում ենք Արենիի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից։


















































Ամենադիտված
«Մենք դադարում ենք լինել ամուսիններ»․ Անահիտ Կիրակոսյանն ամուսնալուծվել է