«Հայկական ժամանակ». Հերքել է
Հայկական Մամուլ
«Ինչպես հայտնում են lragir.am-ի իշխանական աղբյուրները, նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանը մտադիր է առաջիկայում ազատվել իր երկու տեղակալներից՝ Վանո Վարդանյանից և Կամո Արեանից: Ավելին, մտադրություն կա այս փոխքաղաքապետերին փոխարինել ավելի երիտասարդ ու նախընտրական շրջանում ավելի վստահելի ուժերով:
Արդեն քննարկվում են քաղաքապետի տեղակալների թեկնածուների անուններ՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արայիկ Հովհաննիսյան և ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Էրիկ Մինասյան: Տեղեկությունը ճշտելու համար lragir.am-ը դիմել է Երևանի քաղաքապետի խոսնակ Շուշան Սարդարյանին, որն ասել է, թե դա չի համապատասխանում իրականությանը»,- գրում է թերթը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ