Քննարկվում է Վրաստան Էրդողանի այցի հնարավորությունը
Վրաստան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է Վրաստան այցելել 2020 թվականի գարնանը: Այդ մասին ասել է Վրաստանի դեսպան Գեորգի Ջանջագավան: Բացի այդ, 2020 թվականի փետրվարին Անկարայում կկայանա Վրաստանի ու Թուրքիայի ռազմավարական համագործակցության բարձր մակարդակի խորհրդի նիստը:
«Մենք թուրքական կողմի հետ պայմսանավորվել ենք, որ, ենթադրաբար, փետրվարին կնշանակվի ռազմավարական հանձնաժողովի նիստն Անկարայում, իսկ այնուհետեւ, ենթադրաբար, մայիսին նախագահ Էրդողանը կայցելի Վրաստան: Ընթանում են բանակցություններ: Թուրքիան ոչ միայն լավ հարեւան է, այլեւ ռազմավարական գործընկեր, որն ընդունում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը եւ ՆԱՏՕ-ին նրա անդամակցությունը»,- ասել Է դեսպանը:
Դեկտեմբերի 23-ին Թբիլիսիում ընթանում է Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի արտաքին գործերի նախարարներ Էլմար Մամեդյարովի, Մեւլյութ Չավուշօղլուի եւ Դավիթ Զալկալիանիի՝ թվով ութերորդ հանդիպումը, հաղորդել Է Sputnik-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)