Թուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկել Apple-ը կրճատում է iPhone 18 Pro և Pro Max-երի արտադրությունը՝ պահանջարկի անկման պատճառով Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում Հրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանը ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է Օվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում է Թրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդը Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը Պանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» Օվերչուկ․ աշխարհում դոլարից հրաժարվելու գործընթացն այլևս հնարավոր չէ կանգնեցնել 

Ջրային մաֆիայից մինչև «գազավիկների կլան». ո՞ւր մնացին բացահայտումները

Վերլուծական
Մեկ տարի շարունակ Հայաստանի իշխանությունները հայտարարում էին այս կամ այն ոլորտում մաֆիայի առկայության մասին: Ոլորտները բազմաթիվ էին՝ ջրի, գյուղատնտեսության, գազի: Իջևանի դեպքերից հետո սկսեցին խոսել նաև այսպես կոչված՝ փայտի մաֆիայի մասին, որի ողնաշարը իշխանությունները շատ արագ պատրաստվում էին ջարդել: Անցել է մեկ տարի, և ժամանակն է հասկանալ՝ ո՞ւր են մաֆիոզները և արդյո՞ք այդ մաֆիոզների որջերը նոր իշխանությունները խոստացածի պես թափ են տվել:
 
Օրինակ, ժամանակին հայտարարվում էր, որ ՋԸՕ-ում լայնամասշտաբ ստուգումներ են լինելու, մտնելու են ՋԸՕ պետերի տուն, սկանդալային բացահայտումներ են լինելու: Թե քանի ՋԸՕ պետի տուն մտան իրավապահները, դժվար է ասել, այդ մասին տեղեկությունները բացակայում են: Փոխարենը՝ բազմաթիվ են հենց մամուլի հրապարակումներն այն մասին, որ գյուղացիներից ջուրը շարունակում են գողանալ, իսկ հոսում է այդ ջուրը նույն ճանապարհով, ինչ և նախկինում՝ դեպի պաշտոնյաների ՀԷԿ-եր: Մինչդեռ հայտարարվում էր, որ ջրի գողերի տեղը բացահայտելը մեկ օրվա պատմություն է, քանի որ բոլորն էլ գիտեն նրանց գտնվելու վայրը: Սակայն, հետագայում պարզվեց, որ վերջիններս խորամանկ ու հաշվենկատ են գտնվել և ոչ մի նախկին պաշտոնյա իր անունով որպես ջրաօգտագործող գրանցված չէ, հետևաբար մաֆիայի ողնաշար կոտրելը մնաց ավելի լավ ժամանակների համար:
 
«Գազավիկների կլանը», որի մասին շատ էին սիրում խոսել նոր իշխանությունները, նույնպես շարունակում է իր սև գործը, համենայնդեպս այս ոլորտում որևէ լուրջ բացահայտման այդպես էլ ականատես չենք եղել: Ինչ վերաբերվում է գյուղատնտեսական մաֆիային, ապա այն, ըստ երևույթին, անմահ է: Երեւանում ու մարզերում խոշոր ջերմոցային կամ անասնապահական տնտեսությունների տերերը նույն մարդիկ են, որոնց անուններն անգիր գիտենք: Խոսքը՝ հատկապես նախկին պաշտոնյաների և օլիգարխների մասին է, որոնց ջերմոցները և այնտեղ կատարվող մի շարք մախինացիաներ մինչ օրս էլ ամբողջությամբ ուսումնասիրված չեն պատկան մարմինների կողմից, ասել է թե` անգամ «Նոր Հայաստանում» նրանք շարժվում են հին, չգրված օրենքներով:
 
 
Փայտի մաֆիայի ողնաշարը ջարդվելուն լծվել էին մի ամբողջ մարզով, սակայն այսօր էլ մամուլում հանդիպում ենք հրապարակումներ, որտեղ բարձրաձայնվում է Հայաստանի անտառների հատման դեպքերի մասին: Ասել է թե՝ փայտի մաֆիան իրեն շատ ապահով ու արտոնյալ է զգում: Ինչո՞ւ է այդպես և արդյո՞ք իրականում գոյություն ունեն վերը նշված մաֆիոզ միավորումները, թե դրանք պարզապես նոր իշխանությունների պոպուլիզմի արդյունք էին: Եթե հանրությանը չեն ներկայացվում այդ մաֆիային գլխատելու ապացույցները, ապա հանրությունն էլ իր հերթին կարող է եզրակացնել, որ ոչ մի մաֆիա իրականում գոյություն չունի: Իսկ եթե, ամեն դեպքում, ընդունենք, որ նման միավորումները կան, ապա պետք է փաստել, որ դրանք մինչ օրս անխափան աշխատում են, իսկ սա արդեն խոսում է նրա մասին, որ իշխանությունները ոչ թե կոտրել են մաֆիայի ողնաշարը, այլ գնացել են ստվերային համագործակցության…
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկելApple-ը կրճատում է iPhone 18 Pro և Pro Max-երի արտադրությունը՝ պահանջարկի անկման պատճառովՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանըՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում էՕվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում էԹրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդըԲեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսըՊանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԷրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի»Օվերչուկ․ աշխարհում դոլարից հրաժարվելու գործընթացն այլևս հնարավոր չէ կանգնեցնելՎրաստանում առաջին TUMO կենտրոնն է բացվելՄինսկում բողոքի նոտա են հանձնել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին«Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտից հեռախոս և թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերելԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբԱֆրիկան ձգտում է իր քաղաքացիներին վերադարձնել Ուկրաինայի գերությունից. BloombergՔննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներըԻրանի արտգործնախարարը մեկնաբանել է Ռուսաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ հանդիպումը Սիցիլիայում հզոր տորնադոների պատճառով շուրջ 10 մարդ է վիրավորվելՄոլդովան Եվրոպական խաղաղության հիմնադրամից ստացել է 317 մլն եվրո պաշտպանության համարՀանրահայտ լիվերպուլյան ակումբը վաճառվում էՀամաշխարհային բանկը ներկայացրել է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսության աճի կանխատեսումը մինչև 2028 թվականըՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՀազարավոր զոհերի,կորցրած հայրենիքի պատասխանատվությունը ձեր ուսերին է. Սողոմոնյանն` իշխանություններինՀայաստանը դիտարկում է Օմանն արտահանման և լոգիստիկ նոր ուղղություն դարձնելու հնարավորությունը51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Զելենսկին Կլիչկոյին մեղադրել է Կիևում «կայունության ծրագրերի» ձախողման համարԳնահատվել են Գլխավոր դատախազության ներկայացուցիչների մասնագիտական ծառայությունն ու նվիրումը. պետական պարգևներ՝ դատախազներինԿա՛մ ինձ փող կտաք, կա՛մ զիջումների կգնամ, վերջնաժակետը մոտ է․ ինչ է սպասվում ՀՀ-ին՝ ԵԱՏՄ-ում (տեսանյութ) «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում. Արարատի փոխքաղաքապետի եղբայրը տեղում մահացել է ՏԱՍՍ․ ՆԱՏՕ հետախուզական ինքնաթիռը կրկին թռչում է Կալինինգրադի մարզի շուրջԵվրոպան պետք է արթնանա «Քնած գեղեցկուհու նինջից». ԱՄՆ պետքարտուղարՓաշինյանի խոսնակը հերքում է՝ Փաշինյան–Պուտին–Ալիեւ հանդիպում տեղի չի ունեցել ԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՀայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցեր են քննարկվել. Զելենսկին մեղադրել է Կլիչկոյին ձախողման համարԻնտերպոլը գործողություն է իրականացրել Հայաստանում և ևս 16 երկրում. Առգրավվել է Արցախյան պատերազմի հետ կապված զենք American Airlines-ը Starlink ինտերնետը հասանելի կդարձնի ինքնաթիռներումԻրանական լրատվամիջոցները հաղորդում են Հորմուզի նեղուցի հարավային հատվածում «հզոր պայթյունների» մասինԽորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռի կոշտ հայտարարությունը Պեսկովը հայտարարել է Պուտինի և Թրամփի միջև սպասվող մոտակա հեռախոսազրույցի մասինՊուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант» Հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորումը վաղն ուժի մեջ կմտնիՎրաստանը հայտարարել է իր կարևոր դերի մասին TRIPP նախագծի համատեքստում ՆԱՏՕ-ի միջուկային զորավարժություններն ու Ֆրանսիայի կոչը՝ պատրաստվել Ռուսաստանի հետ բախմանԳերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպքՊՎԾ-ն գնումների գործընթացներում 3,2 մլրդ դրամի ընթացակարգերում խախտումներ է արձանագրել
Ամենադիտված