«Ժողովուրդ». Վարդան Ղուկասյանի մերձավորների «ինքնաբուխ ակցիան» այդպես էլ չի կայացել
Հայկական Մամուլ
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մերձավորներն օրերս որոշել են Երեւանում՝ նախագահականի մոտ, բողոքի ինքնաբուխ ակցիա անցկացնել՝ պահանջելով Ղուկասյանին ևս առաջադրվելու իրավունք տալ:
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, այդ նպատակով նրանք Գյումրուց ավտոբուսներով մեծ շուքով, աղմուկ-աղաղակով եկել են Երևան, սակայն Բաղրամյան պողոտա չհասած՝ ոստիկանները կանգնեցրել են «ինքնաբուխ ակցիայի մասնակիցներին» ու հարցրել, թե ուր են գնում:
Ոստիկանական համազգեստից վախեցած՝ գյումրեցիների խումբը պատասխանել է. «Սուրբ Սարգիս, ուխտագնացության»:
«Սուրբ Սարգիս տանող ճանապարհը մյուս կողմն է»,- ցույց են տվել ոստիկանները, որից հետո Ղուկասյանի կողմնակիցները փոխել են ուղղությունը: Նախագահականի մոտ «ինքնաբուխ ակցիան» այդպես էլ չի կայացել, իսկ երեք ժամ անց այդ ավտոբուսները կրկին հայտնվել է Գյումրիում:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին