«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանը մեկնել է Գերմանիա
Հայկական Մամուլ
Թեթրի տեղեկություններով ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը Լոնդոնում շարունակվող օլիմպիական խաղերը դիտելուց հետո մեկնել է Գերմանիա՝ Բադեն-Բադեն առողջարանային քաղաք՝ հանգստանալու։
Թերթի աղբյուրները փոխանցում են, Սերժ Սարգսյանը Բադեն-Բադեն է գնացել հայ մի քանի օլիգարխների ուղեկցությամբ։
Թերթը նշում է, որ վաղը Սարգսյանը ստիպված է լինելու ընդհատել է իր արձակուրդը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կանչով շտապ մեկնել Մոսկվա։
Թերթը փորձել է Սերժ Սարգսյանի հանգստի մասով ստացած տեղեկությունը ճշտել նախագահականի հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի ղեկավար Մերի Հարությունյանից, որը լսել է հարցն ու ասել, որ օրվա ընթացքում կպատասխանի։ Սակայն մինչև օրվա վերջ այդպես էլ թերթը պատասխան չի ստացել։


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին