«Հրապարակ». Որոշ տեղեկություններ կարող են վարկաբեկել Դավիթ Շահնազարյանին
Հայկական Մամուլ
Հայ ազգային կոնգրեսում անչափ վրդովված ու վիրավորված են հեռացողների, հատկապես Դավիթ Շահնազարյանի պահվածքից։ Այստեղ նրան պատժելու ձևեր են փնտրում և որոշել են նրա դեմքը բացահայտող տարբեր տեղեկություններ հրապարակել մամուլում։
ասնավորապես, շրջանառության մեջ են դրել Շահնազարյանի՝ համամասնական ցուցակում զբաղեցնելիք տեղից նեղանալու և այդ պատճառով ՀԱԿ-ից դուրս գալու վարկածը։ Բայց օրերս ծրագրվում է ևս մի ինֆորմացիա տարածել։ Այն է՝ ամիսներ առաջ Շահնազարյանի որդուն տարել են ոստիկանության 6-րդ վարչություն, որտեղ հարցաքննել են և նյութեր նախապատրաստել նրա դեմ։ Ըստ այս վարկածի՝ լուրջ հոդվածի մասին է խոսքը եղել։ Ապա, այդ նյութերով շանտաժ են արել հորը և պահանջել, որ նա դուրս գա ՀԱԿ-ից և անի այն, ինչ անում է հիմա։ Այս վարկածը որևէ ռեալ հիմք ունի, թե ոչ, դժվար է ասել։ Բայց որ նման տեղեկությունները կարող են վարկաբեկել և Դավիթ Շահնազարյանին, և նրա կողմից ձևավորվելիք ապագա ուժըն, ակնհայտ է։


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին