«Ժողովուրդ». Մեղադրանքներ «Աշտարակ կաթ» ՓԲԸ–ի սեփականատեր Աշոտ Ափոյանի նկատմամբ
Հայկական Մամուլ
«Աշտարակ կաթ» ՓԲԸ նախկին իրավախորհրդատու Հայկ Հակոբյանը, որն այցելել Էր «Ժողովուրդ» թերթի խմբագրություն, մեղադրանքներ է ներկայացրել ընկերության սեփականատեր Աշոտ Ափոյանի նկատմամբ, որը խաբել ու ապօրինաբար տիրացել Է նրա գույքին։ Թերթը նաև հավելել է, որ ըստ իրենց զրուցակցի՝ Ափոյանը և նրա կինը՝ Ռիտա Կարապետյանը, համոզել են իրեն, որ մոր բուժման նպատակով չվաճառի Երևան քաղաքում գտնվող խանութը և Արագածոտնի մարզի 100 հա գյուղնշանակության հողերը, այլ նվիրաբերի «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ին։
Փոխարենը խոստացել են կազմակերպել Հայկի վատառողջ մոր՝ արտերկրում բուժվելու հարցը։ Սակայն ստանալով նվիրատվությամբ վավերացված հողատարածքները, մոռացել են խոստման մասին։ Իսկ Հակոբյանի մայրը, բուժում չստանալով, մահացել է։ Ա. Ափոյանը մեզ հետ հեռախոսազրույցում արդարացավ, թե ինքը Հակոբյանի մոր բուժման համար մեծ գումար Է տրամադրել, սակայն որդին այն նպատակին չի ծառայեցրել. «Հայկը իրավական և բարոյական իրավունք չունի ինձնից բան պահանջելու։ Մնացածը դատարանում կլսեք»։


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին