ԼՂ հակամարտությունը ՌԴ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է
Արտաքին Քաղաքական
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը շարունակում է մնալ ՌԴ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
«Ռուսաստանը միջնորդ է, որը փորձում է նպաստել Ղարաբաղյան կոնֆլիկտի քաղաքական ճանապարհով հանգուցալուծմանը ՝ կողմերի համար ընդունելի տարբերակների հիման վրա: Առաջիկայում ևս առաջ կշարժվենք այս մոտեցմամբ»,- ասաց Կոպիրկինը:
Ռուսաստանը ԼՂ հիմնախնդրի կարգավորման մանդատն ունեցող միակ միջազգային կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահներից մեկն է: Մյուս համանախագահողները ԱՄՆ-ը և Ֆրանսիան են:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին