Բացառիկ տեսանյութ Սևանա լճի հատակից (տեսանյութ)
Հասարակություն
Սևանա լիճը շատերի համար հանգստի անցկացման սիրելի վայրերից է։ Այն տուրիստական կարևոր նշանակություն ունի։ Սակայն լիճը քիչ է ուսումնասիրված, և նրա վերաբերյալ գրեթե չկան տեսանյութեր, հատկապես որոնք կատարվել են ջրում և լճի հատակում։ NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությունն իր ընթերցողին է ներկայացնում բացառիկ տեսանյութ, որը նկարահանվել է «Հայ էքսթրիմ-2012» փառատոնի շրջանակներում՝ ջրասուզակների կողմից։
Նորովի ծանոթացեք Սևանին։
Հիշեցնենք, որ «Հայ էքսթրիմ-2012» փառատոնի շրջանակներում, օգոստոսի 3-ին, Սևանա լճում իրականացվել է ջրասուզակների ստորջրյա կողմնորոշում մրցումը՝ տարածքին ծանոթանալու նպատակով:
Մոտ 12 րոպե տևած սուզմանը մասնակցել են 11 ջրասուզակներ՝ Ուկրաինայից, Ռուսաստանից և Դաղստանից:
News.am


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը