Բրիտանական բանկին մեղադրում են իրանական միլիարդների լվացման մեջ
Աշխարհ
ԱՄՆ-ի վերահսկիչ մարմինները մեղադրում են բրիտանական Standard Chartered բանկին Իրանի հետ անօրինական գործարքների և շուրջ 250 միլիարդ դոլարի լվացման մեջ՝ նրան անվանելով «խարդախ» կազմակերպություն։
Ըստ Նյու-Յորքի ֆինանսական ծառայությունների վարչության, Standard Chartered-ը անօրինական գործունեություն է ծավալում մոտ 10 տարի՝ շրջանցելով Իրանի դեմ միջազգային պատժամիջոցները։
Այս լուրերի հետևանքով, երեքշաբթի առավոտյան բանկի արժեթղթերի շուկայական գները նվազել են 7%-ով։
Բանկի ներկայացուցիչները հերքել են ներկայացվող մեղադրանքները։
Չի բացառվում, որ բանկը զրկվի ամերիկյան լիցենզիայից։
Ամերիկյան իշխանությունների պնդմամբ, բրիտանական բանկի գործողությունների արդյունքում ԱՄՆ-ի ֆինանսական համակարգը խոցելի է դարձել ահաբեկչական ու կոռուպացված ռեժիմների համար։
Standard Chartered-ի հաղորդմամբ, բանկն Իրանի դեմ ընդունված պատժամիջոցներին իր գործունեության համապատասխանության ստուգումներ է անցկացնում։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ