Հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասին Վաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք Ալիևի սահմանադրության վտանգները Հատուկ նշանակության ուժերի զինծառայողների վարժանքները (տեսանյութ) Գազայում տեղացած ուժեղ անձրևների պատճառով փախստականների ճամբարներում գտնվող 70,000 վրաններ ջրի տակ են անցել Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքները Եթե Նիկոլի պայքարը աթոռը պահելու համար է, մեր պայքարը հայրենիք ունենալու համար է. Շարմազանով (տեսանյութ) Կրակոցներ Լեհաստանի Կրակով քաղաքի կենտրոնում․ կան զոհեր և վիրավորներ Քա՛յլ արա, մերժի՛ր Նիկոլին ո՞ւ․․․չկա նրա հետ խոսելու ոչ մի բան․Կարապետյանց Տիգրան Հակոբյանը և Արամ Քուրանը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև ԶԼՄ-երի միջոցով երկխոսության հնարավորությունները Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել, մեր գործերը լավ են ընթանում. Թրամփ Ռուսաստանը Պլեսեցկի տիեզերակայանից ռազմական արբանյակ է արձակել Իրանը չեղարկել է իր հրթիռների թռիչքի հեռահարության սահմանափակումները. ԻՀՊԿ 

Փոխվարչապետը ծանոթացավ Լոռու մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի ընթացքին

Հայաստան

Մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի ընթացքին ծանոթանալու եւ հրատապ այլ խնդիրների քննարկման նպատակով ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն երեկ մեկնեց Լոռու մարզ:

Մարզպետ Ա. Նալբանդյանի ուղեկցությամբ փոխվարչապետը եղավ Արեւաշող համայնքում, որտեղ մասնակցեց նոր մանկապարտեզի բացման արարողությանը: Մանկապարտեզը կառուցվել է մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի առաջին մասով հատկացված 34 մլն դրամով, 22,7 մլն դրամ էլ ներդրվել է համայնքի կողմից: Փոխվարչապետը ծանոթացավ պայմաններին` ընդհանուր առմամբ դրական գնահատելով կատարված աշխատանքները: Նա նաեւ կարեւորեց համայնքի մասնակցությունը ծրագրին` նշելով, որ կառավարությունը պատրաստակամ է աջակցել այն համայնքներին, որոնք ձգտում են սեփական, թեկուզ փոքր հնարավորություններով բարեկեցիկ դարձնել իրենց բնակավայրը:

Փոխվարչապետը եղավ Վանաձորի երկրագիտական թանգարանում, որը նույնպես վերանորոգվել է ծրագրի առաջին մասով. հատկացվել է 50 մլն դրամ: Ամբողջությամբ հիմնանորոգված, կահավորված թանգարանն արդեն պատրաստ է ընդունել այցելուների:
Վանաձորում Ա. Գեւորգյանը ծանոթացավ նաեւ Տարոն-2 թաղամասի Ուկրաինական եւ Տարոն-4 թաղամասի Տավրոսի 6-րդ փողոցի վերականգնման աշխատանքներին: Փոխվարչապետին զեկուցվեց, որ արդեն կատարվել է աշխատանքների ավելի քան 50 տոկոսը, դրանք կշարունակվեն նաեւ հաջորդ տարի: Մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի երկրորդ մասով Վանաձորի փողոցների վերականգնման համար ընդհանուր առմամբ հատկացվել է 200 մլն դրամ:

Մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի առաջին մասի ավարտի եւ երկրորդ մասի իրականացման ընթացքի մասին փոխվարչապետին զեկուցվեց նաեւ մարզպետարանում կայացած խորհրդակցության ընթացքում: Տեղեկացվեց, որ ծրագրի առաջին մասով հատկացված 1,3 մլրդ դրամով նախատեսված աշխատանքները հիմնականում ավարտվել են` մարզի համայնքներում կատարվել են ճանապարհների, շենքերի տանիքների, դպրոցների եւ մանկապարտեզների վերանորոգման աշխատանքներ: Միայն ընթացքի մեջ է Ղուրսալի համայնքում փախստական ընտանիքների համար տների գնման ծրագիրը, որը կավարտվի առաջիկա տասն օրվա ընթացքում:

Ծրագրի երկրորդ մասով հիմնականում կվերակառուցվեն միջհամայնքային ճանապարհներ, կվերանորոգվեն դպրոցական եւ նախադպրոցական հաստատություններ, ջրագծեր, բազմաբնակարան շենքերի տանիքներ: Ընդհանուր առմամբ` կկառուցվի, կհիմնանորոգվի եւ կվերանորոգվի 55 օբյեկտ, որոնցից երեքում աշխատանքներն արդեն ավարտվել են, ընթացքում են 12-ի աշխատանքները: Փոխվարչապետը կարեւորեց աշխատանքների` ժամանակին եւ որակով իրականացումը`մարզպետին հանձնարարելով ուշադրության կենտրոնում պահել դրանց ընթացքը:

Խորհրդակցությանը ներկայացվեցին նաեւ մարզի համայնքային բյուջեների 2011թ. տասն ամիսների կատարողականի ցուցանիշները: Նոյեմբերի 1-ի դրությամբ Լոռու մարզի համայնքների բյուջեների փաստացի մուտքերը նախատեսված 4 մլրդ դրամի դիմաց կազմել են 3, 7մլրդ դրամ (կատարողականը`91,8%): Սեփական եկամուտների կատարողականը կազմել է 77%, հավաքագրման մակարդակը 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 2 %-ով: 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ 7-ական տոկոսով նվազել են հողի հարկի (կատարողականը` 71.1 %) եւ գույքահարկի (կատարողականը` 71.9 %) հավաքագրման ցուցանիշները: Հողի հարկի հավաքագրումը հիմնականում նվազել է Վանաձոր, Տաշիր, Ալավերդի, Ֆիոլետովո, Վահագն, Լուսաղբյուր, Մեծ Պարնի, Շիրակամուտ, Լեռնահովիտ, Ձյունաշող, Աթան, Մեծ Այրում, Վարդաբլուր, Գյուլագարակ, Ուրասար, գույքահարկինը` Վանաձոր, Սպիտակ, Տաշիր, Օձուն, Ագարակ համայնքներում:

Փոխվարչապետը մարզպետարանի պատասխանատուներին հանձնարարեց մինչեւ տարեվերջ քայլեր ձեռնարկել հատկապես այս երկու հարկատեսակների ցուցանիշների բարելավման ուղղությամբ` անթույլատրելի համարելով նման միտումը: Ա. Գեւորգյանը մարզպետարանի աշխատակազմին հորդորեց նաեւ մեթոդական եւ խորհրդատվական օգնություն ցուցաբերել համայնքներին` 2012թ. համայնքների բյուջեների կազմման գործընթացում:

Փոխվարչապետին զեկուցվեց նաեւ մարզում գյուղատնտեսական իրավիճակի մասին: Տեղեկացվեց, որ մարզում արդեն կատարվել է 6500 հա աշնանացան: Տարվա ընթացքում մարզում արտադրվել է 20 212 տ հացահատիկ` նախորդ տարվա 13 712 տոննայի դիմաց: Աճ է արձանագրվել նաեւ կարտոֆիլի բերքի առումով. արտադրվել է 36, 5 հազ. տոննա` նախորդ տարվա 4,7 հազ. տոննայի դիմաց:

Փոխվարչապետին զեկուցվեց նաեւ, որ արդեն ավարտվել է Մոտկորի ձորի վեց համայնքները միմյանց եւ հիմնական մայրուղուն կապող միջհամայնքային ճանապարհի վերանորոգումը: Նոր տեխնոլոգիաների կիրառմամբ կառուցվել է 35,8 կմ երկարությամբ խճապատ գրունտային ճանապարհ, որի համար պետբյուջեից հատկացվել էր 290 մլն դրամ: Ճանապարհի վերանորոգումն էական նշանակություն կունենա հիմնականում անասնապահությամբ զբաղվող համայնքների զարգացման համար:

Տեղեկություններ ներկայացվեցին համայնքների գլխավոր հատակագծերի կազմման, մարզում ինտեգրված սոցիալական ծառայությունների ներդրման եւ միասնական ընդունարանների տեղակայման համար անհրաժեշտ շենքային պայմանների հատկացման, անապահովության գնահատման համակարգում ընդգրկվելու նպատակով ընտանիքների փաստագրման գործընթացների մասին: Անդրադարձ եղավ նաեւ մարզի համայնքներում զորակոչիկների հաշվառման ընդհանուր իրավիճակին, զորահավաքային նախապատրաստության հետ կապված հարցերին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասինՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք Ալիևի սահմանադրության վտանգներըՀատուկ նշանակության ուժերի զինծառայողների վարժանքները (տեսանյութ)Գազայում տեղացած ուժեղ անձրևների պատճառով փախստականների ճամբարներում գտնվող 70,000 վրաններ ջրի տակ են անցելԾանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքներըԵթե Նիկոլի պայքարը աթոռը պահելու համար է, մեր պայքարը հայրենիք ունենալու համար է. Շարմազանով (տեսանյութ)Կրակոցներ Լեհաստանի Կրակով քաղաքի կենտրոնում․ կան զոհեր և վիրավորներՔա՛յլ արա, մերժի՛ր Նիկոլին ո՞ւ․․․չկա նրա հետ խոսելու ոչ մի բան․ԿարապետյանցՏիգրան Հակոբյանը և Արամ Քուրանը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև ԶԼՄ-երի միջոցով երկխոսության հնարավորությունները Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել, մեր գործերը լավ են ընթանում. ԹրամփՌուսաստանը Պլեսեցկի տիեզերակայանից ռազմական արբանյակ է արձակելԻրանը չեղարկել է իր հրթիռների թռիչքի հեռահարության սահմանափակումները. ԻՀՊԿ Դեկտեմբերի 26-ին կանցկացվեն ՀՖՖ նախագահի ընտրություններՄենք ունենք ծրագիր միավորել ընդդիմադիր դաշտը. Նարեկ ԿարապետյանԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ ԴոնբասիցՈւկրաինայի հարցով բանակցություններին պետք է մասնակցի նաև Եվրամիությունը. Կալաս Միջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա տանող առանցքային երթուղի է․ ՖիդանՏավուշի քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոց են հայտնաբերել․ երկու տղամարդ ձերբակալվել էԻրանը 48 ժամվա ընթացքում խորհրդակցություններ է անցկացրել 12 երկրների հետՀայ շախմատիստները մասնակցում են Եվրոպայի առաջնությանըՄասկն առաջարկել է արհեստական բանականության սերվերները տեղափոխել տիեզերքԴուգինը Զելենսկուն անվանել է «փոքր ռուսական դև»Ճապոնիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՌուսաստանը հաղթում է ուկրաինական հակամարտությունում. Եվրախորհրդարանի պատգամավոր Լոռու մարզում ավտովթարից տուժել են հղի կինն ու անչափահասըWP. Ֆլորիդայի նահանգապետը պատրաստվում է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնումՌոնալդուն փոխեց ֆուտբոլում պրոֆեսիոնալիզմի չափանիշները․ Ռիո ՖերդինանդԱնգլիայի գավաթի ամենամեծ անակնկալների հեղինակները պատրաստվում են հերթական սենսացիայինԹրամփը հայտարարել է Մար-ա-Լագոյում Ռուսաստանի վերաբերյալ նախատեսված հանդիպումների մասին88 տարեկանում մահացել է խորհրդային կինոյի աստղ Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինան5300-ամյա «սառցե մարդը» և սառույցից դուրս եկող անցյալի այլ գաղտնիքներըԱՀԿ-ն առաջարկություններ կհրապարակի COVID-19-ի նոր շտամների տարածման պատճառովԿոռնելի համալսարանի ֆակուլտետն անվստահություն է հայտնել ղեկավարությանը՝ սեռական բռնության գործի պատճառովԻրանը պատրաստվում է ցուցադրել իր հրթիռների իրական հեռահարությունըԼուկաշենկո. Բելառուսը շարունակում է հետևել Հոկտեմբերյան հեղափոխության լավագույն գաղափարներինՄեգանի հայրը ձերբակալվել է երեխաների նկատմամբ սեռական բռնության նյութեր պահելու մեղադրանքով39-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել՝ կրծքավանդակի կտրած-ծակած վերքերովԹուրքիայի հետախուզության ղեկավարը՝ պաղեստինյան խնդրի և իսրայելական օկուպացիայի մասինՊիստորիուսը հայտարարել է, որ Ուկրաինային Patriot-ի նոր մատակարարումները անհնար են89 տարեկանում մահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԶելենսկու խոսքով՝ Ռուսաստանը Կիևի և մարզերի ուղղությամբ 36 բալիստիկ հրթիռ է արձակելԿլիչկոն Զելենսկիին մեղադրել է Կիևը ոչնչացնելու մեջՆԱՏՕ-ի ռազմածովային զորավարժություններ կանցկացվեն Սև ծովում Իմամը մահացել է աղոթքից հետո, Չինաստանում՝ հրե գունդ, օդանավակայանում՝ ալիգատորԽոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 35-ամյա բժիշկը «Tesla»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինՍլովակիան պատրաստ է վիճարկել Ռուսաստանից նավթի ներմուծման հնարավոր արգելքը․ ՖիցոԱրծվաշենի հարցում տեսնում եմ անկլավների փոխանակման տրամաբանություն. սա իմ ընկալումն է. Ալեն ՍիմոնյանՀայտնի է Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցություններին մասնակցող ՌԴ պատվիրակության կազմըՄեծ Բրիտանիան ուղեծիր է արձակել ռազմական արբանյակՀայաստանը երբեք չի կարող որևէ նախագծի մեջ մտնել, որը կարող է դեմ լինել իր անմիջական հարևանին, մասնավորապես՝ Իրանին. Ալեն Սիմոնյան
Ամենադիտված