Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ինդոնեզիա, Նոր Զելանդիա, Ավստրալիա և Ֆիլիպիններ
Արտաքին Քաղաքական
ՀՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ օգոստոսի 8-15-ը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ինդոնեզիա, Նոր Զելանդիա, Ավստրալիա և Ֆիլիպիններ:
Ասիա-խաղաղօվկիանոսյան երկրներում նախատեսված են Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հանդիպումները վերոհիշյալ պետությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որոնց ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային հարցեր:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում