Դպրոցական միջազգային օլիմպիադայից Հայաստանի թիմերը վերադարձել են 10 մեդալով՝ 1 արծաթե և 9 բրոնզե
Գիտություն և Մշակույթ
Դպրոցական առարկայական միջազգային օլիմպիադայից Հայաստանի թիմերը վերադարձել են 10 մեդալով՝ 1 արծաթե և 9 բրոնզե: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության բաժնի պետ Կարինե Ալեքսանյանը:
Նրա խոսքերով, միայն այդ տասը մեդալները չեն, առջևում ևս երկու օլիմպիադա կա: Բանախոսը հույս հայտնեց, որ այնտեղ ևս ըստ արժանվույն կներկայացնեն մեր երկիրը։
Հայաստանը ներկայացնող աշակերտները մրցել են 72 երկրների աշակերտների հետ: Դպրոցական առարկայական միջազգային օլիմպիադային մասնակցում էին նաև դպրոցականներ Ադրբեջանից ու Վրաստանից: Ադրբեջանցի աշակերտներից բրոնզե մեդալ է ստացել մեկ մասնակից, իսկ վրացիներից՝ 2-ը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում