Եվրոպական Շարժումը Հայաստանի համար կարևորում է Եվրոպական ինտեգրման ուղին
Հասարակություն
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությանը առաջարկվող անդամակցությունը Եվրասիական Միությանը,
Ողջունելով Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից առաջ քաշվող թեզը առ այն, որ հեռանկարում անհրաժեշտ է ստեղծել ազատ առևտրի տարածք Վլադիվաստոկից մինչև Լիսաբոն,
Ողջունելով Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ձևավորված աննախադեպ սերտ փոխգործակցությունը քաղաքական ասոցացման և տնտեսական ինտեգրման ճանապարհին,
Փաստելով, որ Եվրոպական Միության ինտեգրվելու հեռանկարը Հայաստանում վայելում է հասարակության լայն շրջանակների աջակցությունը, ինչը արտացոլվում է Ազգային Ժողովում և քաղաքացիական հարթակներում,
Բարձր գնահատելով Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ավանդույթների հիման վրա ստեղծված ռազմավարական գործակցությունը,
Եվրոպական Շարժումը կարևորում է Հայաստանի տնտեսության արդիականացումը և համապատասխանեցումը եվրոպական չափանիշներին և նորմերին: Եվրոպական ինտեգրման ուղին Հայաստանի համար, ինչպես և նախկինում այլընտրանք չպետք է ունենա, այն պետք է դիտվի իբրև տարածաշրջանում խաղաղություն հաստատելու, հասարակությունների և ազգերի միջև համերաշխություն սերմանելու և վերջիններս արդիականացնելու, ժողովրդավարության և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի մակարդակի բարձրացման բացառիկ պատմական հնարավորություն: Մյուս կողմից, չափազանց կարևորում ենք Հայաստանին դաշնակից հետխորհրդային մյուս պետությունների, այդ թվում Ռուսաստանի Դաշնությանինտեգրումը նույն արժեհամակարգին:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը