Այսօր ասորիների ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է
Հասարակություն
Ամեն տարի այս օրը Երևանի Նալբանդյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկին հարող տարածքում՝ ասորի ազգի անմեղ զոհերի հիշատակին կանգնեցված հուշակոթողի մոտ, աորիները ծաղկեպսակներ են դնում. այս մասին մամուլի ասուլիսին հայտնեցին ասորիների միության նախագահ Արսեն Միխաելովը և Ռազմիկ Խոսրոևը։
Վերջինս, անդրադառնալով ասորիների ցեղասպանությանը, մասնավորապես ասաց. «Օսմանյան Թուրքիայում 20-րդ դարի սկզբին ապրել են 2 միլիոնից ավելի ասորիներ, և ինչպես հայերը, այնպես էլ իրենք անմասն չեն մնացել թուրքերի անմարդկային վերաբերմունքից»։ Ասորիներն այս օրը՝ օգոստոսի 7-ն են ընտրել իրենց ազգակիցների հիշատակը հարգելու համար:
Ինչպես նշեց ասորիների միության նախագահը, իրենց հայրենակիցների նկատմամբ իրագործված ցեղասպանությունը սրանով չի սահմանափակվել և դրան գումարվել են նաև 1933 թվականի իրաքյան դեպքերը, որի ժամանակ կյանքից զրկվել է 7 հազար ասորի։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը