Երևանի քաղաքապետարանի շենքի վրայի ստրիպտիզը տեխնիկական թերություն է եղել
Հասարակություն
Kami Club-ը հայտարարություն է տարածել եւ ներողություն խնդրել Երեւանի քաղաքապետարանից.
«Մոսկվայի Տուն» Կենտրոնի տանիքին 04.08.2012թ. կազմակերպված միջոցառման կազմակերպիչ Kami Club ընկերության պատասխանատուները հայտնում են, որ համացանցում տեղադրված «Ստրիպտիզ Երևանի քաղաքապետարանի շենքի վրա» վերտառությամբ տեսանյութում պատկերվածը տեխնիկական թերության և մեր ընկերության աշխատակցի անպատասխանատվության հետևանք է, ինչի առնչությամբ ընկերությունը հայցում է Երևանի քաղաքապետարանի և Երևանի համաքաղաքացիների ներողամտությունը։
Ընկերությունը վստահեցնում է, որ բացառապես տեխնիկական թերության արդյունքում քաղաքապետարանի շենքի վրայի արտացոլանքը որևէ մեկին, առավել ևս Երևանի քաղաքապետարանին և մեր համաքաղաքացիներին վիրավորելու միտում չի ունեցել: Տեղեկացնում ենք նաև, որ արտացոլվածը ոչ թե մերկապար է, ինչպես նշված է տարածված նյութում, այլ «Go-Go» համույթի պարուհիների ելույթը։
Ցավում ենք տեղի ունեցած թյուրիմացության համար և մեկ անգամ ևս հայցում ենք մեր համաքաղաքացիների, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի ներողամտությունը»:
Հիշեցնենք, որ համացանցում հայտնվել էր մի տեսանյութ, որում Երևանի քաղաքապետարանի շենքի վրա արտացոլվում էին պարուհիների ստվերները:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը