Ամառային ամենաօգտակար ըմպելիքները
Հասարակություն
Բացի ջրից, օրգանիզմն իր ջրային հաշվեկշիռն ապահովում է նաև այլ աղբյուրներից: Ամառվա տապին իսկական փրկություն են ըմպելիքները, որոնք և համեղ են, և օգտակար, հայտնում է Ladynews կայքը:
Հյութեր. առաջարկում ենք հատկապես լոլիկինն ու գազարինը: Լոլիկի հյութին վերջերս գիտնականներն անգամ հակաքաղցկեղային հատկանիշներ վերագրեցին, իսկ գազարի հյութը նպաստում է երիտասարդացմանն ու գեղեցիկ արևայրուքին: Այն ունի արտահայտիչ հակավարակիչ, մաքրող, դիմադրողականությունը կարգավորող ազդեցություն: Գազարի հյութը հիանալի է նաև տեսողության համար:
Թեյ. փորձեք թեյ պատրաստել կեչու տերևներից և եղինջից: Նրանք լավ են ազդում նյութափոխանակության վրա և օգնում վերացնել ավելորդ կիլոգրամները: Կանաչ թեյը պակասեցնում է ստամոքսի քաղցկեղի հավանականությունը և դանդաղեցնում վատորակ բջիջների աճը: Տաք եղանակին այն անփոխարինելի է բարձր ճնշմամբ տառապողների համար: Կոճապղպեղով թեյը օգնում է նյութափոխանակության հետ կապված խնդիրների կարգավորմանը:
Կեֆիր. այս ընպելիքը նպաստում է կալցիումի, ֆոսֆորի, ցինկի յուրացմանը, նվազեցնում է խոլեստերինի մակարդակը: Նաև օգնում է քրոնիկական հոգնածության դեմ պայքարում: Հիանալի հագեցնում է ծարավը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը