Փարիզն Իրանի հետքերո՞վ
Աշխարհ
Փարիզի ոստիկանությունը մշակել է վարքի կանոններ քաղաքի սահմաններում արևի լոգանք ընդունողների համար: Կարգազանցներին, առաջին հերթին՝ կանանց, սպառնում է խոշոր տուգանք կամ նույնիսկ' ազատազրկում` մինչև 2 տարի ժամկետով: Այդ մասին հայտնում է «Վեստի FM» ռադիոկայանը:
Փարիզի ոստիկանության կայքէջում տեղադրված կանոնները բավականին հանգամանալից նկարագրում են, թե ինչ տեսքով և որտեղ կարելի է արևի լոգանք ընդունել մայրաքաղաքում: Այսպես` իրավապահները գտնում են, որ Սենա գետի ափերին արևի լոգանք ընդունողները կարող են կրել լողազգեստներ, ինչը խստիվ արգելվում է մայրաքաղաքի զբոսայգիներում:
Այն տիկնայք, ովքեր կգերադասեն ամառային տապին թեթև, բաց զգեստով հանգստանալ զբոսայգիներում, պետք է հիշեն, որ իրենց հագուստը պետք է «համապատասխանի բարոյականության և հասարակական կարգի պահանջներին»: Եթե ոստիկանները համարեն, որ հագուստը չի համապատասխանում այդ կանոններին, ապա կարող են տուգանել 38-ից մինչև 4000 եվրոյի չափով:
«Փաստինֆո»-ի փոխանցմամբ, առավելագույն՝ 4 հազար եվրոյի չափով տուգանքի կարժանանան այն կանայք, ովքեր, ոստիկանների կարծիքով, իրենց մարմինը կցուցադրեն հաճախորդներ գրավելու նպատակով:
Ի դեպ՝ այս նորամուծությանը փարիզցիների վերաբերմունքը միանշանակ չէ. մեծահասակները ողջունում են, իսկ երիտասարդներն ընդունում են հումորով: Վերջինները հեգնանքով կատակում են, թե ինչպես է ոստիկանությունը որոշելու բարոյական նորմերին հագուստի համապատասխանության հարցը' աչքաչափո ՞վ, թե տողաշարի օգնությամբ:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ