Պահպանակները՝ Ֆիլիպիններում քաղաքական օրակարգի թիվ մեկ հարց
Աշխարհ
Միացյալ ազգերի կազմակերպությունը կոչ է անում Ֆիլիպիններին ընդունել օրենք, համաձայն որի բնակչությանն անվճար պահպանակներ կբաժանվեն: Այդ մասին գրում է BBC-ն:
Նորածինների մահացության ցուցանիշով Ֆիլիպինները զբաղեցնում են առաջնային դիրքերից մեկը` յուրաքանչուր 100 հազար ծնվածներից 221-ը մահանում են: ՄԱԿ-ում գտնում են, որ այս ցուցանիշը կարելի է նվազեցնել՝ բնակչությանն անվճար պահպանակներ բաժանելով:
Սակայն, այդ նախագծին դեմ է արտահայտվում բնակչության առավել պահպանողական զանգվածը: Տասնյակ հազարավոր մարդիկ ցույցերի են դուրս եկել Մանիլայում: Երկրի բնակչության 80 տոկոսը կաթոլիկներ են, որոնք համարում են, որ անվճար պահպանակների բաժանումը կարող է խարխլել հասարակության բարոյական նորմերը:
Երկրի իշխանությունները սատարում են խորհրդարանում արդեն շրջանառության մտած օրինագիծը, հիմնավորելով դա այն հանգամանքով, որ մահացությունն առավել բարձր է 15-19 տարեկան մայրերի մոտ, որոնց հղիությունը շատ հաճախ լինում է չպլանավորված:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ