Ryanair-ը Գյումրիից` Աթենք, իսկ Երևանից՝ Սալոնիկ կթռչի
ՀայաստանRyanair ավիաընկերության կայքում հայտնվել է Երևանից ու Գյումրիից նոր ուղղություններով թռիչքների ամրագրման հնարավորություն։
Ընկերության պաշտոնական կայքի համաձայն, Երևան-Սալոնիկ ուղղությամբ տոմս կարելի է ամրագրել սկսած մայիսի 11-ից, արժեքը սկսվում է 33 եվրոյից՝ 1 ուղղությամբ։
Գյումրի-Աթենք թռիչքներն իրականացվելու են մայիսի 12-ից, գինը՝ սկսած 20 եվրոյից, 1 ուղղությամբ։ Չվերթները սկսվելու են մայիսի 12-ից։
Հունվարից Ryanair-ը սկսում է թռիչքներ իրականացնել Երևանից Հռոմ ու Միլան, մարտից՝ Գյումրիից Մեմինգեն ուղղություններով։