Ռուսաստանում կոռուպցիայի մակարդակը դեռևս բարձր է. «Transparency International»
Ռուսաստան
Ռուսաստանում կոռուպցիան դեռեւս բարձր մակարդակի վրա է գտնվում։ Ռուսաստանը կոռուպցիայի մակարդակով 182 երկրների մեջ զբաղեցնում է 143–րդ տեղը։ Այս մասին ասվում է Բեռլինում հրապարակված «Transparency International» միջազգային ոչ կառավարական կազմակերպության զեկույցում։
Ըստ «Transparency International»–ի՝ Ռուսաստանը ստացել է 2.4 միավոր, որին հաջորդել են Ադրբեջանը, Բելառուսը, Կոմորյան կղզիները, Մավրիտանիան, Նիգերիան, Արեւելյան Թիմորը, Տոգոն եւ Ուգանդան։ Անցյալ տարի «Transparency International»–ի հրապարակած զեկույցում՝ կոռուպցիայի մակարդակով Ռուսաստանը 2.1 ինդեքսով զբաղեցրել է 154–րդ տեղը։ Իսկ Ուկրաինան 2.3 ինդեքսով 152-րդ տեղը։ Հաղորդում է BBC լրատվական գործակալության ռուսական մասնաճյուղը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)