Սիրիայում բանտերից ազատ է արձակվել շուրջ 3 հազար բանտարկյալ
Մերձավոր Արևելք
Սիրիայի իշխանությունները բանտերից ազատ են արձակել Քրդական աշխատանքային կուսակցության 1200 ծայրահեղական անդամների: Այս մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Սիրիայի հյուսիսային շրջաններում ազատ է արձակվել 3000 մարդ, որոնցից գրեթե կեսը քրեական հանցագործություններ կատարած անձինք են, իսկ 1200-ը՝ ՔԱԿ քաղաքական բանտարկյալներ:
Հոմս քաղաքի Հեղափոխական խորհրդի ներկայացուցիչ Հալիդ Աբու Սալահի խոսքով՝ ազատ արձակվածների մեծ մասը միացել է «Դեմոկրատական միասնություն» կուսակցությանը, որը համարվում է Քրդական աշխատանքային կուսակցության սիրիական թևը:
Միաժամանակ, Աբու Սալահի խոսքով, Սիրիայի քրդական բնակչության մեծ մասն անջատողականներ չեն և սպառնալիք չեն ներկայացնում Թուրքիային:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել