Թուրքական զորքերը մտել են Սիրիայի քրդական շրջաններ
Մերձավոր Արևելք
Թուրքական զորքերի պահակախումբը մի քանի ուղղաթիռների աջակցությամբ մտել է սիրիական Ջարաբլուս քաղաք, որը գտնվում է քրդաբնակ շրջանում: Այդ մասին հաղորդում է Ինտերֆաքսը՝ հղում անելով Press TV հեռուստաալիքին:
Հաղորդագրությունում չի նշվում, թե ինչ նպատակով են թուրք զինվորականները մտել Սիրիայի տարածք: Այս տեղեկատվությունն այլ աղբյուրներից առայժմ չի հաստատվել:
Հարկ է նշել, որ Թուրքիայի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, թե թույլ չի տա Սիրիայում Քրդական աշխատանքային կուսակցության բազաներ ստեղծել:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ