Հանդիպում փոխգործակցության շրջանակներում
Հասարակություն
Այսօր ՀՀ արդարադատության նախարարությունում փոխգործակցության շրջանակներում տեղի ունեցավ ԼՂՀ արդարադատության ներկայացուցիչների հետ հերթական հանդիպումը:
Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանը, նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը, ինչպես նաև ԼՂՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Դանիելյանը և աշխատակազմի ղեկավար Կամո Քոչարյանը: Կողմերը քննարկեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանն առնչվող հարցեր, այդ թվում նաև օրենսդրական էլեկտրոնային բազա ստեղծելու հարցում ԼՂՀ արդարադատության նախարարությանն աջակցություն ցուցաբերելու հնարավորությունները: Պայմանավորվածություն ձեռք բերվեց նաև կադրերի վերապատրաստման հարցում:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը