Լեհաստանն իր դեսպանին տարհանել է Իրաքից
Մերձավոր ԱրևելքԻրաքում Լեհաստանի դեսպան Բեատա Պենսկան տարհանվել է Իրաքից: Այդ մասին լրագրողներին հայտնել է Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Մարչին Պշիդաչը:
«Ես կարող եմ հավաստել, որ դեսպանը վերադարձել է Իրաքից եւ այսօր գտնվում է Վարշավայում»,- ասել է ԱԳ նախարարի տեղակալը:
«Բրիտանացիների հետ մեկտեղ, որոնց հետ մենք բաժանում ենք դեսպանատան շենքը, մենք որոշեցինք, որ անվտանգության նկատառումներով ճիշտ որոշում կլինի դեսպանի վերադարձը երկիր»,- հավելել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: