Ամուսնացած չի եղել, բայց պահանջել են ամուսնալուծության վկայական
Հասարակություն
Երեք անչափահաս երեխաներ խնամող միայնակ մայր Կարինե Վարդանյանը (անուն-ազգանունը փոխված է) Պաշտպանին ուղղված իր դիմումով հայտնել է, որ Սոցիալական ծառայությունների Վանաձորի տարածքային գործակալությունը ընտանեկան նպաստ տրամադրելու համար իրենից պահանջում է ամուսնալուծության վկայական:
Քանի որ Կարինե Վարդանյանը իր երեք երեխաներին ունեցել է քաղաքացիական ամուսնության ընթացքում և երեխաների նկատմամբ հայրություն ճանաչված չէ, նա բնականաբար, պահանջված վկայական չէր կարող ներկայացնել: Հավելենք, որ տիկին Վարդանյանի դեպքում այդ վկայականի առկայությունն ամենևին էլ անհրաժեշտ չէր ընտանեկան նպաստ ստանալու համար:
Վարդանյանի խնդրի կապակցությամբ պարզաբանումներ ստանալու նպատակով Պաշտպանը գրություն է ուղարկել Սոցիալական ծառայությունների Վանաձորի տարածքային գործակալություն, որտեղից հայտնել են, որ Կարինե Վարդանյանը ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառման համար սոցիալական ծառայությունների Վանաձորի տարածքային բաժին է դիմել 2009 թվականին, որից հետո հերթական հաշվառման համար քաղաքացին չի դիմել:
Պաշտպանի միջնորդության արդյունքում Սոցիալական ծառայությունը Կարինե Վարդանյանից ընդունել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Արդեն հաջորդ ամսվանից սկսած Վարդանյանը կսկսի ստանալ իրեն հասանելիք ընտանեկան նպաստը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը