Քոբուլեթիում մահացել են հայ ամուսիններ
Հասարակություն
Քոբուլեթիում շտապօգնության բրիգադի մեկ ժամ ուշանալու պատճառով զոհվել են ավտովթարից տուժած հայաստանցի ամուսիններ Սեյրան Այվազյանն ու Աիդա Ղարիբյանը: Այս մասին հաղորդում է «Թբիլիսյան շաբաթ» ինտերնետային պարբերականը։
Քոբուլեթիի շտապօգնության ծառայությունը հայտնել է, որ իրենց չի հաջողվել փրկել տուժածների կյանքը: Ինչ վերաբերում է դեպքի վայր ժամանելու ուշացմանը, ապա շտապօգնության ծառայությունը դա պատճառաբանում է ճանապարհների ծանրաբեռնվածությամբ, ինչի հետևանքով բժիշկները դեպքի վայր են հասել 15-20 րոպե ուշացումով;
Ընդ որում, շտապօգնության ծառայությունը չի թաքցրել, որ ուշանալու դեպքեր բավական հաճախ են գրանցվում, քանի որ այդ շրջանը սպասարկում են շտապօգնության միայն երեք մեքենաներ, որոնք գործնականում անպիտան են:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը