Սիրիայում Թուրքիայի զինուժերի չորս սպա է զոհվել պայթյունի հետեւանքով
Մերձավոր Արևելք
Սիրիայում թուրքական բանակի կրտսեր սպայական կոչումներով չորս զինծառայող է զոհվել պայթյունի հետեւանքով: Այդ մասին հունվարի 9-ին հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը՝ Twitter-ում զետեղելով զոհվածների լուսանկարները:
Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 8-ին Սիրիայի հյուսիսում: Զինվորականներն զբաղված էին ավտոճանապարհի պարեկմամբ, երբ նրանց կողքին ականապատված ավտոմոբիլ է պայթեցվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)