Մահացել է ամերիկացի հայտնի երգահանը
ԱՄՆ
Ամերիկացի երգահան Մարվին Հեմլիշը, ով հայտնի է «Հասարակ մարդիկ», «Սոֆիի ընտրությունը» և «Խարդախություն» կինոֆիլմերի համար գրած երաժշտությամբ, մահացել է Լոս–Անջելես քաղաքում՝ 68 տարեկան հասակում։
Հեմլիշը երաժշտություն է գրել ավելի քան 40 կինոֆիլմերի համար։ Նա 3 անգամ ներկայացվել է «Օսկարի», 4 անգամ ստացել «Էմմի», 3 անգամ՝ «Ոսկե գլոբուս»։
Բացի կինոյում աշխատելուց, Հեմլիշը երաժշտություն է գրել նաև թատերական ներկայացումների համար, որոնցից առավել հայտնի է բրոդվեյան «Կարդաբալետ» մյուզիքլը, որի համար նա ստացել է «Տոնի» մրցանակ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)