Մոմավառություն՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում
Հասարակություն
«Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում մեկնարկել է ՀՀ ԶՈՒ սպա, զինվորական բժիշկ Վահե Ավետյանի մահվան 40-օրյակի (քառասունքի) կապակցությամբ կազմակերպված մոմավառությունը։
Բողոքի ակցիայի մասնակիցները մոմավառությունից անմիջապես հետո Ավանի Բաբաջանյան փողոցով երթով շարժվելու են դեպի Ռուբեն Հայրապետյանի տան մոտ։
Բողոքի ակցիային մասնակցում է նաև Լարիսա Ալավերդյանը, ով մեզ հետ զրույցում մասնավորապես նշեց. «Մեր այս վերաբերմունքը հստակ մի քայլ է դեպի քաղաքացիական հասարակություն։ Մենք կերտում ենք մի հասարակություն, որն ուզում է ապրել իրավական պետությունում։ Սրանով կարող ենք ասել, որ քաղաքացիական հասարակությունն արթուն է, և մտել է հասունության շրջան։ Մենք այդ քայլը կարող ենք ապացուցել՝ բարձր ինտելեկտ ցուցաբերելով»։
Իսկ այն հարցին, թե ինչպես է վերաբերում նա այսօր տարածված մի հայտարարությանը, ըստ որի, մի խումբ մտավորականներ կոչ էին անում Ռուբեն Հայրապետյանին չշտապել, Լարիսա Ալավերդյանն ասաց, որ իրեն ծանոթ չթվացին այդ մտավորականները, և նրանք հասարակության ակտիվ մաս չեն կազմում։ Նա այդ քայլը որակեց միայն իբրև սեփական շահի դրսևորում։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը