Ընդդեմ բռնության բողոքի ակցիաներ՝ Աֆղանստանում
Աշխարհ
Աֆղանստանի արևմուտքում գտնվող Հերատ նահանգում 2-րդ օրն է շարունակվում են բողոքի ակցիաները՝ ընդդեմ տարածաշրջանում բռնությունների և մարդկանց առևանգման դեպքերի աճող տեմպերի։ Վերոհիշյալ նահանգի բնակավայրերում բազմաթիվ խանութներ ու գրասենյակներ դեռևս մնում են փակ։
Ավելի վաղ տեղի ոստիկանությունը հայտնել էր, որ վերջին 4 ամիսների ընթացքում ձերբակալվել է 64 անձ՝ մարդկանց առևանգելու կասկածանքով։
Երկրի ՆԳ նախարարն արդեն ժամանել է Հերատ խնդիրը լուծելու համար՝ խոստանալով ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ։
Մարդկանց առևանգումները, որոնք իրականացվում են զինված խմբավորումների կողմից փրկագին ստանալու ակնկալիքով, վերջին շրջանում դարձել են աֆղանական հասարակությանը հուզող կարևորագույն խնդիրներից մեկը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ