Twitter-ը ոստիկանությանը չի տրամադրել հնարավոր դիպուկահարի տվյալները
ԱՄՆ
Նյու Յորքի ոստիկանությունը պաշտոնապես դիմել է «Twitter» միկրոբլոգերի ցանցի ադմինիստրացիային՝ խնդրելով տրամադրել ցանցի մի օգտատիրոջ տվյալներ, ով խոստացել էր գնդակահարել Նյու-Յորքի թատրոնի այցելուներին: Սակայն Twitter-ի ադմինիստրացիան որոշեց գաղտնի պահել այդ օգտատիրոջ տվյալները: Այդ մասին հաղորդում է New York Post-ը:
Ըստ ոստիկանության տվյալների՝ հնարավոր թիրախ էր ընտրվել թատրոնում «Անվիճելի ճշմարտություն» ներկայացման պրեմիերայի այցելուներին և այդ պատճառով ներկայացման պրեմիերան տեղափոխվեց Մանհեթենում գտնվող «Լոնգեյքր» թատրոն:
«Անվիճելի ճշմարտություն» ներկայացումը հատկանշական է նրանով, որ դրանում խաղում է նախկին աշխարհահռչակ բռնցկամարտիկ Մայք Թայսոնը:
Հնարավոր ահաբեկիչը իր այդ մտադրության մասին գրել է TWitter-ի իր էջում: Սակայն հետագայում ավելացրել էրշ, որ դեռ չի հստակեցրել զոհերի ցուցակը և ժամանակավոր մեկնել է Ֆլորիդա, իսկ գնդակահարությունը կիրակաանցնի վերադառնալուց հետո:
Նյու Յորքի ոստիկանությունը դիմել է դատախազությանը, որպեսզի վերջինս պարտադրի Twitter-ին տրամադրել հնարավոր ահաբեկչի տվյալները:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)