Պուտինը, Սի Ծինփինը և Թրամփը մեկնարկել են եռակողմ հանդիպումը Աննա Հակոբյանն ապրում է Կոնդի կեցավայրում, ինձ հետ չի խորհրդակցում իր հրապարակային գործունեության վերաբերյալ. Փաշինյան Իրանին ճնշել տնտեսապես․ ինչու է ԱՄՆ-ը խուսափում լայնածավալ հարվածներից Դեկտեմբերի 3-ին նախատեսված է հանդիպում Պուտինի հետ. Փաշինյան ԵՄ-ում տարաձայնություններ են․ ինչ պահանջել Ռուսաստանից Իրանի պատերազմի գինը․ 2,8 միլիարդ բարելի մատակարարման կորուստ Տիգրան Ավինյանի ոտքի տակ որևէ մեկը չի փորում, Աննա Հակոբյանն իմ մոտ ընկերոջ քույրն է, մեր երկրի ղեկավարի կինն է. Ալեն Սիմոնյան Հարավային Կորեայի արտահանումը հատել է 1 տրիլիոն դոլարը Տակաիչի–Պուտին զրույց․ Տոկիոն բարձրացրել է ձերբակալության ու բիզնեսի հարցերը Սահմանադրության նախնական նախագիծը կհրապարակվի հաջորդ շաբաթ. Փաշինյան ԱՄՆ-ի պարտքի նոր վերջնաժամկետը․ սահմանաչափը կարող է սպառվել փետրվարին Եվրոպան հավաքվում է Բեռլինում․ սեղանին Ուկրաինայի անվտանգությունն է 

ԿԳՄՍ նախարարությունը Երևանում սկսեց պատմամշակութային հուշարձանների մասին տեղեկատվական արշավը

Գիտություն և Մշակույթ

 Պատմամշակութային հուշարձանների պահպանման, օգտագործման և հանրահռչակման նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը հունվարի 11-ին մի խումբ լրագրողների հետ այցելեցին Հայկանուշ Դանիելյանի Բաղրամյան 8 հասցեում գտնվող առանձնատուն, որը հուշարձան-շենք է, այնուհետև` Հայաստանի գրողների միություն` ներկայացնելով տեղեկատվական թերթիկներ:

 Թերթիկներում հակիրճ և հստակ ներկայացվում են նման շենքերում աշխատելու կամ ապրելու, տարածքն օգտագործելու, չաղճատելու պայմանները, ինչպես նաև տվյալ շենքերի օգտագործման կամ պահպանության կանոնները խախտելու դեպքում օրենքով նախատեսվող տուգանքները:

«ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ կադաստրի կոմիտեի հետ սերտ համագործակցությամբ որոշեցինք Երևանում և ՀՀ մարզերում իրականացնել իրազեկման արշավներ`քաղաքացիներին նամակով տեղեկացնելով, որ իրենք ապրում են հուշարձան հանդիսացող շենքում և պետք է իմանան շենքի հետ կապված իրենց  իրավունքներն ու պարտականությունները»,-ասաց Հարությունյանը:

Նախարարը կոչ արեց կամավորության սկզբունքով միանալ արշավին: «Մենք կձևավորենք կամավորական խմբեր և նրանց կբացատրենք, թե ինչ ուղերձ է պետք հասցնել քաղաքացիներին: Կարծում ենք` սա էականորեն կփոխի իրավիճակը»,-շեշտեց նա:

Նարինե Խաչատուրյանն էլ հավելեց, որ  արշավը սկսել են համայնքներից, եղել են երեք մարզում, հանդիպել են համայնքապետերի ու մարզպետների: «Շատ դեպքերում խոսքը ոչ միայն հուշարձան-շենքի մասին է, այլև հնավայրի, որի շուրջ նոր գերեզմաններ են հայտնվում, ինչն անթույլատրելի է: Պատճառներից է այն, որ երբեմն համայնքապետերը չգիտեն, որ չի կարելի այդպես վարվել, որոշ դեպքերում էլ պատճառաբանում են, որ նոր գերեզմանների համար տարածք չկա»,-շեշտեց Խաչատուրյանը:

Նրա խոսքով` ունեն Երևանի բոլոր վարչական շրջանների հուշարձան-շենքերի հասցեները, որոնք թե՛ բնակելի են, և թե՛ հասարակական նշանակության: «Դրանք հազարավոր են: Բաղրամյան պողոտայում կան շենքեր, որոնք ակնհայտ հուշարձան են, բայց ցանկերում ներառված չեն: Մենք պետք է ճշտենք այդ թյուրիմացությունն ու հստակեցնենք: Նաև օրենսդրական փոփոխությունների վրա ենք աշխատում: Իրազեկումից հետո հակված ենք հարակից օրենքներում խստացնել պատժամիջոցները»,-շեշտեց փոխնախարարը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնության` ՀՀ տարածքային կառավարման և նեթակառուցվածքների նախարարության, ՀՀ կադաստրի պետական կոմիտեի հետ սերտ համագործակցության արդյունքում իրականացվող իրազեկման արշավը նպատակ ունի ոչ պաշտոնական քննարկումների ճանապարհով լայն հասարակության ուշադրությունը սևեռել պատմամշակութային ժառանգության ոլորտում առկա խնդիրների, անելիքների, մարտահրավերների վրա, թե ինչպես տարբեր իրավիճակներում գտնել լուծումներ, հանդես գալ նախաձեռնություններով:
 
Իրազեկման արշավի առաջին կանգառները Սյունիքի, Վայոց ձորի և Արարատի մարզերն են եղել, հանդիպում-քննարկումներն այդտեղ դրական արձագանք են գտել, և 2020 թվականի հունվարից արշավները կշարունակվեն մյուս վայրերում:
 
Այս նախաձեռնությունը նպատակ ունի քաղաքացիների շրջանում ձևավորել հոգատարություն և պատասխանատու վերաբերմունք պատմամշակութային ժառանգության հանդեպ:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պուտինը, Սի Ծինփինը և Թրամփը մեկնարկել են եռակողմ հանդիպումըԱննա Հակոբյանն ապրում է Կոնդի կեցավայրում, ինձ հետ չի խորհրդակցում իր հրապարակային գործունեության վերաբերյալ. ՓաշինյանԻրանին ճնշել տնտեսապես․ ինչու է ԱՄՆ-ը խուսափում լայնածավալ հարվածներիցԴեկտեմբերի 3-ին նախատեսված է հանդիպում Պուտինի հետ. ՓաշինյանԵՄ-ում տարաձայնություններ են․ ինչ պահանջել ՌուսաստանիցԻրանի պատերազմի գինը․ 2,8 միլիարդ բարելի մատակարարման կորուստՏիգրան Ավինյանի ոտքի տակ որևէ մեկը չի փորում, Աննա Հակոբյանն իմ մոտ ընկերոջ քույրն է, մեր երկրի ղեկավարի կինն է. Ալեն ՍիմոնյանՀարավային Կորեայի արտահանումը հատել է 1 տրիլիոն դոլարըՏակաիչի–Պուտին զրույց․ Տոկիոն բարձրացրել է ձերբակալության ու բիզնեսի հարցերըՍահմանադրության նախնական նախագիծը կհրապարակվի հաջորդ շաբաթ. ՓաշինյանԱՄՆ-ի պարտքի նոր վերջնաժամկետը․ սահմանաչափը կարող է սպառվել փետրվարինԵվրոպան հավաքվում է Բեռլինում․ սեղանին Ուկրաինայի անվտանգությունն էԳրենլանդիայի շուրջ վճռորոշ քվեարկություն․ ինչ է ստանում ԱՄՆ-ըԱՄՆ-ն ու Վենեսուելան վերականգնում են պաշտպանական համագործակցությունը․ նոր համաձայնագիրԵրևանն ու Բաքուն պայմանավորվել են փոխանակվել «ճանապարհային քարտեզով»․ Ալեն ՍիմոնյանՄոսկվան, Պեկինն ու Թեհրանը պայման են առաջադրել․ ի՞նչ են պահանջում ՄԱԳԱՏԷ-իցՀայտնի են Հայաստանում ձմեռային զորակոչի ժամկետներըԷր Ռիադում հրթիռային տագնապ․ բեկորները վնասներ են պատճառելԻսրայելը նոր գործողություն է սկսել Գազայում․ թիրախում ստորգետնյա թունելն էՀութիները հայտարարել են Ռիադի օդանավակայանի և ֆինանսական կենտրոնի հրթիռակոծման մասին Հայաստան-Ադրբեջան գործակցությունը անհայտ կորածների խնդրի լուծման ամենաարդյունավետ մեխանիզմն է. ՓաշինյանՊուտին-Թրամփ հանդիպումն ավարտվել է մեկ ժամից էլ շուտՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՏարածաշրջանում թշնամի չունենք, ամենամեծ թշնամին ներսի գործակալներն են․ ՍիմոնյանԻ՞նչ եղանակ է սպասվումՎթարների պատճառով մի քանի հասցենրում ջուր չի լինիԿարևոր լուր՝ թոշակառուների համարՊուտինը հայտնել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան հացահատիկի և պարարտանյութի խոշոր մատակարարումների մասինՊուտինը պատրաստ է գործընկերներին տրամադրել թվային և ԱԲ տեխնոլոգիաներՓաշինյան. Անհայտ կորածների հարցի ամենաարդյունավետ լուծումը Հայաստան-Ադրբեջան համագործակցությունն էՌուսական ուժերը հայտնել են Խարկովի և Սումիի մարզերում նոր հարվածների մասինԱլեն Սիմոնյանը դեկտեմբերին Ադրբեջան է մեկնելու, հանդիպելու է ՀաջիևինՌուսական ՀՕՊ-ը հայտնել է սահմանամերձ շրջաններ ուղղված շուրջ 20 ԱԹՍ-ի խոցման մասինԸնդդիմադիրների ամենօրյա «կենցաղը»՝ դատարաններից մինչև կալանավայրեր. ինչպե՞ս սահմանափակել կալանքի համատարած կիրառումըԲուլդոզերով ժողովրդավարություն․ «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». ՓաշինյանԻնչու Պապոյանը Մոսկվա չգնաց Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին, բայց թույլ չեն տալիսԻնչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախըԵրազ է տեսել ու սպանել մարդուն Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռըՄոսկվան արմատական է տրամադրված Պապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվիԾովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգըԿայացել են Հայաստանի և Նիդերլանդների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցություններըՊայթեցման աշխատանքներ՝ Ենոքավան տանող ճանապարհին«Ռոսատոմը» պահպանում է ուրանի մատակարարումը Միացյալ Նահանգներ՝ չնայած արգելքներինՊուտինի առաջարկը․ դաշինքի վերադարձ 1997 թվականի դիրքերին՝ Կալինինգրադում զորքերի կրճատման դիմացՆեթանյահուի դաշինքը պարտվել է․ Քնեսեթի նոր խոսնակը ընդդիմադիր Մատան Կահանան էԼեհական մամուլ․ Ռուսաստանը բազմաթիվ զոհերով սադրանք էր ծրագրում՝ մեղքը գցելով Ուկրաինայի վրաՊուտինի, Թրամփի և Սի Ծինփինի եռակողմ հանդիպման հիմնական թեմաները հայտնի են
Ամենադիտված