Մոմավառություն «Հարսնաքար» ռեստորանի մոտ. ամփոփում
Հասարակություն
Այսօր «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում ՀՀ ԶՈՒ սպա, զինվորական բժիշկ Վահե Ավետյանի մահվան քառասունքի կապակցությամբ կազմակերպվեց մոմավառություն, որին մասնակցում էին քաղաքական գործիչներ, արվեստագետներ և ազատ քաղաքացիներ, ովքեր այդ կերպ իրենց բողոքն էին արտահայտում:
Հավաքվածների ձեռքերում կային պաստառներ՝ «Երբ մահանում է քաղաքացու վերջին հույսը, ծնվում է ինքնորոշված քաղաքացին», «Չեք մարսելու», «Նեմեց՝ մարդասպան», «Վահե Ավետյանի ծնողների վիշտը մեր ազգի վիշտն է», «Չե՛ս մարսելու, պատժե՛լ մարդասպանին» գրառումներով:
Մոմավառությունից անմիջապես հետո կազմակերպվեց երթ դեպի Ռուբեն Հայրապետյանի տուն, որտեղ ակցիայի մասնակիցները, ի նշան բողոքի, թիկունքով կանգնեցին դեպի Ռուբեն Հայրապետյանի ապարանքը և շարունակեցին վանկարկել՝ «Նեմեց՝ մարդասպան», «Նեմեց՝ անամոթ»:
Երթի ժամանակ Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը մոտեցավ Հրանուշ Խառատյանին և նշեց, որ երթի թույլտվություն չկա. այնուհետև նրանք պայմանավորվեցին, որ Հայրապետյանի տան մոտ մասնակիցները չկանգնեն, այլ ուղիղ երթով անցնեն այդ տարածքով:
Բողոքի ակցիային մասնակցող Լարիսա Ալավերդյանն ակցիան որակեց իբրև հստակ քայլ՝ դեպի քաղաքացիական հասարակություն։ «Մենք կերտում ենք մի հասարակություն, որն ուզում է ապրել իրավական պետությունում»,- նշեց վերջինս:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը