Նյու Յորքում ձերբակալվել է «Gambino» հանցավոր կլանի պարագլուխը
ԱՄՆ
Նյու Յորքի արվարձաններից մեկում ձերբակալվել են «Գամբինո» և «Բոնանո» հանցավոր կլանի անդամներ և նախկին խորհրդային երկրներից ԱՄՆ–ում հաստատված քսան ներգաղթյալներ։ Ինչպես հայտնել է BBC լրատվական գործակալության Նյու Յորքի թղթակիցը, ձերբակալվածները մեղադրվում են Ռուսաստանից և Արևելյան Եվրոպայի երկրներից ԱՄՆ ապօրինի ներգաղթած կանանց շահագործելու, Նյու Յորքում գտնվող Քուինսի և Լոնգ Այլենդի գիշերային ակումբներում ստիպողաբար աշխատացնելու մեջ։
Նյու Յորքի դատախազությունը հայտնել է, որ ձերբակալվածների թվում կան նաև իտալական մաֆիայի հայտնի պարագլուխներ. «Գամբինո» հանցավոր կլանի պարագլուխ՝ 34–ամյա Ալֆոնս Տրուկիոն և «Բոնանո» հանցավոր կլանի պարագլուխ՝ 62–ամյա Էնթոնի Ֆրասկոնեն, ովքեր հայտնի են «Walker» և «Perry Como» մականուններով։ Ոստիկանության հաղորդմամբ վերջինիս կողմից վերահսկվել է «Քուինս» գիշերային ակումբը։
Նյու Յորքի դատախազության հաղորդմամբ՝ հանցավոր կլանի անդամներն համացանցի միջոցով նախկին Խորհրդային միության երկրներից երիտասարդ կանանց և աղջիկների հետ կապ հաստատելով՝ նրանց աշխատելու խոստումով բերել են ԱՄՆ և խաբեությամբ շահագործել։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)