Դեզի մեջ ասեղ չեմ կարա փնտրեմ. Ռոբերտ Մելքոնյան (Տեսանյութ)
Հասարակություն
Վահե Ավետյանի քառասունքի մոմավառության և բողոքի ակցիայի սկզբում ոստիկանները մոտեցան ակցիայի պատասխանատուներին ու մեկնաբանելով, որ պետք է պաշտպանեն հասարակական կարգն ու քաղաքացիների անվտանգությունը, առաջարկեցին համաձայնեցնել գործողությունները։ Ակցիայի պատասխանատուները ընդունեցին առաջարկը։ Սակայն Ավանի կենտրոնական հատվածում տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ մոտակա շենքից ձու նետեցին ցուցարարների վրա։ Ոստիկանությունը չարձագանքեց այս միջադեպին։
Քաղաքացիների այն հարցին, թե ինչո՞ւ ոստիկանությունը չարձագանքեց, ոստիկանության գնդապետ Ռոբերտ Մելքոնյանը պատասխանեց. «դեզի մեջ ասեղ չեմ կարա փնտրեմ ես, հարգելիս»։
Իսկ ոստիկանության փոխգնդապետ Կարեն Մովսիսյանն ասաց. «Եթե դուք վնասվածք եք ստացել ձու շպրտելուց, դիմեք ոստիկանության բաժին»։
Փաստորեն, մեր քաղաքացիներին ոչ մի կերպ վնասել հնարավոր չէ, ի տարբերություն մեր «փխրուն» ոստիկանների և «վտիտ» կարմիրբերետավորների, որոնք ծանր վնասվածքներ, սալջարդ և ուղեղի համաժամանակյա ցնցում են ստանում, ասենք, պլաստիկե դատարկ շշերի հարվածներից, որոնց մեղավորներին ցանկացած դեզից անմիջապես «գտնում և պատժում են օրենքի ողջ խստությամբ»։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը