«Ժողովուրդ». Ծառուկյանը և Պալաչը բարիշել են
Հայկական Մամուլ
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի սանիկ Արթուր Հարությունյանը՝ Պալաչը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրել է, որ ինքը Գ. Ծառուկյանից ներողություն չի խնդրել ոչ գրավոր, ոչ էլ բանավոր կերպով:
«Ես ներողությունը խնդրում եմ էն ժամանակ, երբ որ սխալ բան եմ անում: Իսկ ես ներողություն չեմ խնդրել, որովհետեւ սխալ բան չեմ արել, դա անիմաստ խոսակցություն է: Ես հայտարարում եմ, որ ներողության հեղինակը չեմ, չգիտեմ, թե ով է այդ տեքստը տարածել ինտերնետում: Բայց ամեն դեպքում, ամեն ինչ նորմալ է, մենք Ծառուկյան Գագիկի հետ բարիշել ենք»:
«Ժողովուրդ»–ի հարցին, թե հնարավոր է՝ իր թեկնածությունն առաջադրի Աբովյանի քաղաքապետի պաշտոնում, Պալաչը պատասխանել է. «Ես ոչ մի մտադրություն չունեմ, խնդրում եմ՝ նման հարցեր մի՛ տվեք: Եթե որևէ բանի մտադրություն ունենամ, շատ նորմալ, քաղաքակիրթ ձևով կհայտարարեմ»:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին