2 մլրդ 407 մլն դրամ՝ Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի նորոգման համար (տեսանյութ) 16-ամյա վարորդը «Մերսեդես»-ով բախվել է ապառաժ քարերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում․ կան վիրավորներ Բեռնատարը հայտնվել է երկաթուղային գծերի վրա՝ էլեկտրագնացքի դիմաց․ վարորդը մահացել. ՌԴ Ավերածություններ Գեղարոտում ուժգին քամու հետևանքով․ տապալվել են էլեկտրասյուներ, վնասվել են գազախողովակներ Կենդանակերպի 4 նշաններ, որոնք կհաղթահարեն խոչընդոտները և կօգտվեն հաջողակ հնարավորությունից սեպտեմբերի 7-ին Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Էներգոդարի շուկային, կան վիրավորներ Իսրայելից վերջին երեք տարում գրեթե 1,4 հազար բժիշկ է հեռացել․ տասնամյակի ընթացքում ցուցանիշն աճել է 94%-ով Օվերչուկ․ Հայկական արտադրանքի արտահանման վերահասցեավորումը չի փոխարինել ռուսաստանյան շուկային Փարիզի արվարձանում գազի պայթյունից 2-ամյա երեխա է զոհվել Հռոմի պապ Լևոն XIV-ն հանդես է եկել հայտարարությամբ Ադրբեջանցիների հետ լեզվակռի՞վ է եղել. մանրամասնում է Կոռնիձորի համայնքապետը Միրզոյանն ուղևորվում է Ռիգա. սպասվում են բարձրաստիճան հանդիպումներ ու քննարկումներ 

Երևույթներ, որոնք ՔՊ-ն «ժառանգեց» ՀՀԿ-ից

Վերլուծական
Հեղափոխությունից հետո շատերն են զուգահեռներ անցկացնում ներկա և նախկին իշխանությունների միջև: Շատերի կարծիքով իրավիճակ է փոխվել, մյուսներն էլ պնդում են, որ ՔՊ նույն ՀՀԿ-ն է: Փորձենք վեր հանել երկու քաղաքական ուժերի ընդհանրությունները և նմանությունները:
Եվ այսպես, որո՞նք են ՀՀԿ և ՔՊ նմանությունները.
 
Դիցուք, 2017 թվականին ընդդիմադիր Փաշինյանը հայտարարում էր, որ «ՀՀԿ միասնականությունը միֆ է, իսկ իրենք` հանրապետականները, զբաղված են միայն իրար տակ փորելով և միմյանց դեմ ինտրիգներ հյուսելով»: Որոշակի առումով Փաշինյանը ճիշտ էր, ռեսուրսների և ազդեցության գոտիների համար մղվող պայքարը նկատելի է եղել ՀՀԿ ներսում, հատկապես՝ ընտրությունների նախաշեմին, երբ պայքար էր գնում հնարավորինս ավելի շատ ձայն հավաքելու, ազդեցության գոտիները ընդլայնելու համար: Ինչ արժեր միայն Լոռու մարզում՝ Վահրամ Բաղդասարյան-Արկադի Համբարձումյան հակամարտությունը, անգամ ՀՀԿ-ական կանայք են այս առումով «աչքի ընկել», մամուլը պարբերաբար անդարադառնում էր Մարգարիտ Եսայանի և Կարինե Աճեմյանի միջև՝ ԱԺ միջանցքներում պարբերաբար տեղի ունեցող լեզվակռվին, հաշտ չէին նաև Վարդան Այվազյանի և ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հարաբերությունները, ինչն էլ արտացոլվում էր ԱԺ-ում թունդ վեճերի և մեղադրանքների տեսքով: Սակայն հակասությունները եղել են շատ ավելի վաղ և շատ ավելի բարձր կալիբրի hանրապետականների միջև: Բոլորի հիշողության մեջ դեռ թարմ է Հովիկ Աբրահամյան-Տիգրան Սարգսյան հակամարտությունը, երբ Հովիկ Աբրահամյանի ղեկավարած ԱԺ-ն պարբերաբար «ատամ էր կրճատացնում» Սարգսյանի կաբինետի վրա, իսկ Սարգսյանն էլ իր հերթին այդ քայլերը անպատասխան չէր թողնում և օրինակ, կառավարության որոշմամբ` Վերահսկիչ պալատը կարող էր ստուգումներ սկսել Արարատի մարզի գյուղացիական տնտեսություններին պետական աջակցությամբ տրամադրվող դիզելային վառելիքի հատկացման հետ կապված և բացահայտել, որ Աբրահամյանների ընտանիքը 48 հազար լիտր դիզելային վառելիք են ստացել՝ անապահով գյուղացիների համար նախատեսված գներով: Սա, քաղաքական շրջանակներում տարածված կարծիքի համաձայն, վարչապետ Տիգրան Սարգսյանի պատասխանն էր Հովիկ Աբրահամյանին: Բայց դրան հետեւեց հունիսի 29-ին Սերժ Սարգսյանի մոտ հրավիրված հայտնի քննարկումը եւ ՀՀԿ գործկոմի նիստը, որից Աբրահամյանը շատ գոհ դուրս եկավ և շատերին թվաց, որ ներթիմային հակասություններին, գոնե առժամանակ, վերջ կտրվի: Սակայն այդպես չեղավ, արդյունքում Սարգսյանը հրաժարական ներկայացրեց, իսկ կառավարության ղեկավար նշանակվեց հենց Հովիկ Աբրահամյանը:
 
Ինչևէ, նման ներթիմային հակասություններից զերծ չի մնացել նաև իշխող հեղափոխական քաղաքական թիմը, իմքայլականները սոցիալական ցանցերում պարբերաբար միմյանց դեմ արշավներ են կազմակերպում, Փաշինյանի ասած՝ «փորում իրար տակ և ցեխ շպրտում»: Օրինակները բազմաթիվ են՝ Ալեն Սիմոնյան-Հայկ Սարգսյան մենամարտը, որը հաճախ հասնում էր լեզվակռվի, պատճառն էլ «Վիճակախաղերի մասին» օրենքի նախագիծն էր, որը առաջարկել էր Սիմոնյանը, և որին դեմ էր Սարգսյանը: Սակայն խնդիրը ոչ թե պարզ սկզբունքայնությունն է, այլ բիզնես շահերի բախումը, Սիմոնյանը պաշտպանում էր «Վիվառո» ընկերության շահերը (Վիվառոյի սեփականատեր Վիգեն Բադալյանի հետ վերջինիս մտերմության մասին մամուլը հաճախ է անդրադարձել), իսկ Հայկ Սարգսյանը այս պայքարում պաշտպանում էր «Գուդվին» ընկերության շահերը: Բանն այն է, որ Սարգսյանը 2018-ին պատգամավոր է ընտրվել Գեղարքունիքի մարզից՝ ռեյտինգային ընտրակարգով՝ «Իմ քայլ»-ին բերելով 11 563 ձայն: Այս գործում Սարգսյանին օգնել են գավառցի եղբայրներ Ալիկ և Արա Բանդուրյանները, ինչպես նաև Սերգեյ Մանուկյանը՝ Շինանյութի Սերոժ մականվամբ: Ալեն Սիմոնյանի նախաձեռնության արդյունքում փակման վտանգի առջև կանգնած «Գուդվին-Բեթ» բուքմեյքերական ընկերությունը պատկանում է հենց նրանց: Սակայն Սարգսյանով և Սիմոնյանով իմքայլականների հակասությունների շղթան չի ավարտվում: Սոցցանցային պատերազմներում իրենց հասցրել են դրսևորեl Արմավիրի փոխմարզպետը, ում աշխատանքից հեռացրել են մարզպետի հետ ունեցած հակասությունների համար, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և ՔՊ պատգամավոր Քրիստինե Պողոսյանը, պատգամավորը դեմ էր նախարարի օրինագծին և քանի որ ԱԺ-ում կոնսրտուկտիվ բանավեճը տապալվեց, քննարկումը տեղափոխվեց մեդիա դաշտ: Թիմակիցներից հետ չեն մնացել նաև  ՍԱԾ պետ Սուրեն Ղամբարյանը և նրա տեղակալ Արսեն Օհանյանը՝ խնդիրը նույնպես կադրային «ռազբոռկաներն» էին, որոնք, սակայն, չգիտես ինչու տեղափոխվեցին սոցիալական ցանցերի տիրույթ: Օրինակները կարելի է անվերջ շարունակել: Ի՞նչ է ստացվում, թերևս այն հարցում, որում Փաշինյանը մեղադրում էր ՀՀԿ-ին, ՔՊ-ն էլ հետ չի մնում և ներթիմային գզվռտոցը այստեղ էլ է լայն թափ ստացել, հետևաբար, միֆ են նաև իշխող քաղաքական ուժի միասնականության մասին խոսակցությունները:
 
Սրանով, սակայն, ՀՀԿ-ՔՊ նմանությունները չեն սպառվում: Նոր իշխանությունը փորձում է բուհերի կառավարման խորհուրդներում ընդգրկված ՀՀԿ-ականներին փոխարինել ՔՊ-ականներով: Անել այն, ինչի մեջ ժամանակին մեղադրում էին ՀՀԿ-ին: Ինչպես և ՀՀԿ-ն, ՔՊ-ն նույնպես կառուցվել է մեկ մարդու շուրջ: Եթե այն ժամանակ ասելով ՀՀԿ՝ հասկանում էինք անփոխարինելի Սերժ Սարգսյան, ապա այսօր արդեն անփոխարինելի է Նիկոլ Փաշինյանը՝ ՔՊ-ի համար: Մարզերում համատարած ՔՊ-ականացումից հետ չի մնում նաև մայրաքաղաքը, որտեղ սնկի պես սկսել են աճել ՔՊ գրասենյակները: Ժամանակին այդ մենաշնորհը պատկանում էր ՀՀԿ-ին: Խնամի-ծանոթ-բարեկամներին պետական համակարգում դասավորելու, գնումների համակարգում նրանց «չալաղաջ» պայմանագրերը առաջարկելու պրակտիկան ևս ՀՀԿ-ից փոխանցվել է ՔՊ-ին: Նմանատիպ պատմությունների կիզակետում ամենահաճախակի հանդիպող հերոսները Արարատի մարզպետն ու Երևանի քաղաքապետն են՝ համապատասխանաբար դպրոցի՝ մորաքույր տնօրենով և գնումների մրցույթներում պարբերաբար հաղթող մտերիմ ընկերներով:. Ինքնապարգևատրումները, չարած աշխատանքի դիմաց պետական բյուջեի հաշվին ճոխ ինքնահատկացումներ անելու հարցում ՔՊ-ն հետ չի մնում ՀՀԿ-ից: Նոր Հայաստանի իշխանությունները ՀՀԿ-ին չեն զիջում անգամ խաշի նկատմամբ սիրո հարցում: «Խաշ փարթիները» ընդունված երևույթ են նաև ՔՊ թիմում: Նմանությունները առկա են անգամ ԱԺ-ում, երբ մեկ տարի առաջ ՔՊ-ն ՀՀԿ անելով, տապալեց ԱԺ նիստը՝ չապահովելով քվորում Սահմանադրական դատարանի մասին օրենքի փոփոխության քննարկման ժամանակ: Հեղափոխությունից հետո, մինչ ընտրությունները, նման կերպ վարվում էր հենց ՀՀԿ-ն:
 
Թերևս, ՔՊ-ի նման «ՀՀԿ-ականացումը» ունի իր բացատրությունը և այդ բացատրությունը իշխանության ղեկին լինելն է, իշխանական ռեսուրսներից օգտվելը, քանի որ գաղտնիք չէ՝ իշխանությունը քաղցր բան է: Սակայն մեկ տարբերություն, այնուամենայնիվ, ՀՀԿ ու ՔՊ միջև կարելի է գտնել, դա ՀՀԿ գաղափարական միասնությունն էր, որը բոլոր հակասությունների ֆոնին, այնուամենայնիվ, առկա էր, ինչը չենք կարող ասել ՔՊ-ի մասին, քանի որ այս քաղաքական ուժը այդպես էլ չձևավորեց գաղափարական հենք և դա ինչպես տեսնում ենք, ստեղծում է մի իրավիճակ, երբ կուսակցության ներկայացուցիչները առաջին պլանում են դնում սեփական ամբիցիաների բավարարումը…
 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
2 մլրդ 407 մլն դրամ՝ Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի նորոգման համար (տեսանյութ)16-ամյա վարորդը «Մերսեդես»-ով բախվել է ապառաժ քարերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում․ կան վիրավորներ Բեռնատարը հայտնվել է երկաթուղային գծերի վրա՝ էլեկտրագնացքի դիմաց․ վարորդը մահացել. ՌԴԱվերածություններ Գեղարոտում ուժգին քամու հետևանքով․ տապալվել են էլեկտրասյուներ, վնասվել են գազախողովակներ Կենդանակերպի 4 նշաններ, որոնք կհաղթահարեն խոչընդոտները և կօգտվեն հաջողակ հնարավորությունից սեպտեմբերի 7-ին Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Էներգոդարի շուկային, կան վիրավորներ Իսրայելից վերջին երեք տարում գրեթե 1,4 հազար բժիշկ է հեռացել․ տասնամյակի ընթացքում ցուցանիշն աճել է 94%-ով Օվերչուկ․ Հայկական արտադրանքի արտահանման վերահասցեավորումը չի փոխարինել ռուսաստանյան շուկային Փարիզի արվարձանում գազի պայթյունից 2-ամյա երեխա է զոհվել Հռոմի պապ Լևոն XIV-ն հանդես է եկել հայտարարությամբ Ադրբեջանցիների հետ լեզվակռի՞վ է եղել. մանրամասնում է Կոռնիձորի համայնքապետը Միրզոյանն ուղևորվում է Ռիգա. սպասվում են բարձրաստիճան հանդիպումներ ու քննարկումներ Ադրբեջանցիների թափանցման փորձ կամ նմանատիպ միջադեպ չի արձանագրվել. ՄանրամասներԿաբո Վերդեում դեռահասներով լի ավտոբուսն ընկել է կիրճը. Կան զոհեր«Միսս աշխարհ 2026» գեղեցկության մրցույթի հաղթող է դարձել Դոմինիկյան Հանրապետության ներկայացուցիչը Ի՞նչ է քննարկել Պուտինը Ուիթքոֆի և Քուշների հետ. Կրեմլում բացահայտել են բանակցությունների առանցքային թեմաները Բաքվից հստակ պահանջ՝ Իրանին․ երկաթուղու շինարարությունը պետք է արագացվի Պուտինը նոր որոշում է կայացրել Հոկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերը Ռուսական ավիացիայում սկսել են ակտիվորեն կիրառել արհեստական բանականություն Իսրայելի հարվածից վնասվել է Լիբանանի ֆինանսների նախարարության շենքը Երուսաղեմի հայկական թաղամասում մի երիտասարդ հրեա կին թքել է Սուրբ Հակոբ հայկական վանքի ուղղությամբ (տեսանյութ)2027 թվականի խորհրդանիշը կարմիր կրակե այծն է. ինչ կբերի այն ՌԴ-ի հարվածները խափանել են Թրամփի բանագնացների թռիչքը․ Զելենսկի Լոնդոնում Իսրայելի դեսպանատան մոտ գտնվող 35,75 մլն ֆունտ ստեռլինգով գնված «Խամենեիի բնակարանները» վաճառքի են հանվել «Որտե՞ղ է «ականջակալը», որը պետք է դնել». Պեսկովը պատմել է Փաշինյանի՝ հայերեն ելույթի մասին Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը․ որսորդներին զգուշացրել են ԱՄՆ հատուկ ներկայացուցիչներ Ուիթքոֆը և Քուշները ժամանել են Կիև՝ Զելենսկու հետ բանակցությունների համար Պուտինը չի նահանջում․ ԱՄՆ բանագնացները Մոսկվայից հեռացան ձեռնունայն․ Bloomberg Փրկարար ծառայությունը զգուշացնում է Արթիկի բնակիչներինԶելենսկու խորհրդականը առաջարկել է մտածել Կիևից բնակիչների տարհանման մասին Ինքնաթիռ է կործանվել Կալիֆոռնիայում.. Երեխաներ են զոհվելԳլոբալ միջին ջերմաստիճանը 27-րդ օրն անընդմեջ ռեկորդային է (լուսանկար) Գերմանական ստարտափն առաջին անգամ Նորվեգիայից հրթիռ է արձակել տիեզերք Վրաստանի քաղաքացուն մեղադրում են ԱՄՆ-ի առողջապահության ոլորտի ամենախոշոր խարդախության մեջ. Մանրամասներ Էջմիածնի թիվ 9 հիմնական դպրոցի 13 և 12-ամյա աշակերտները վիճաբանել ու փոխադարձ հարվածներ են հասցրել․ մեկի քիթն է վնասվել«Ուիգմոր» բժշկական կենտրոն տեղափոխված 8-ամյա տղան մահացել է Արտակարգ իրավիճակ՝ Արարատյան փողոցի շենքերից մեկում. Բնակիչները տարհանվել ենԻՀՊԿ. Իրանի տնտեսական շրջափակումը ԱՄՆ-ի համար ավելի թանկ է արժենում, քան Թեհրանի համար Սեպտեմբերի 15-ից դպրոցականների գրաֆիկը փոխվում է․ մանրամասներ Մնում է պահանջել, որ արևը չշողա․ Զախարովան Ռուսաստանի դեմ ներկայացվող պահանջի մասին Սարդարապատում 42-ամյա վարորդը «Ford Fusion»-ով մահացու վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող 87-ամյա հետիոտնի Հայկոն հրաժեշտ է տալիս բեմին Պենտագոնի ղեկավարը Իրանին սպառնացել է ոչնչացնել նրա նավթային նավատորմը Պուտինի նոր որոշումը․ ՌԴ-ն այս երկրի հետ սահմանային նոր ռեժիմ է պատրաստում․ մանրամասներ Սոնա Եսայանն ու Գրիգը սպասում են իրենց առաջնեկին Ռուսաստանի օդային տարածքը վտանգի տակ է․ խոշոր ավիաընկերությունները չեղարկում են չվերթները Սեպտեմբերի 6-ից ԵՄ սահմաններին փոխվում են մուտքի կանոնները ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ բալիստիկ հրթիռներով հարվածել է ԱՄՆ-ի ավիակրին և ականակրին Կյանքում ամեն բան լինում է. թող ոչ ոք իրեն սրբի տեղ չդնի. չարախոսներին մաղթում եմ սեր գտնել, երջանիկ լինել. Ալեն Սիմոնյան
Ամենադիտված