«Ժողովուրդ». Հանրապետության զինկոմիսարին կփոխարինի՞ Գելը
Հայկական Մամուլ
Ինչպես հայտնի է, առաջիկայում պաշտոնանկ է արվելու հանրապետության զինկոմիսար Սերգեյ Չալյանը: Վերջինս հիմա արձակուրդում է, ու հավանական է՝ այլևս չվերադառնա: Ըստ «ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ այս օրերին քննարկվում է Չալյանի փոխարեն ներքին զորքերի նախկին հրամանատար, Գել մականունով հայտնի Գարեգին Գաբրիելյանին նշանակելու տարբերակը:
Թերթը հիշեցնում է, որ խոսքն այն գեներալի մասին է, որին պաշտոնանկ արեցին չարաշահումների, այդ թվում զենք-զինամթերքի ու զինտեխնիկայի ապօրինի վաճառքի համար: Ավելին, նրա նախկին տեղակալն այդ կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում մինչև հիմա գտնվում է կալանքի տակ: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք նման տեղեկությունների չեն տիրապետում. «Կլինի համապատասխան հրամանագիր, այդ ժամանակ էլ կմեկնաբանենք: Հիմա նման բան չկա»,- հավելում է թերթը:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին