«Ժողովուրդ». Որոշ մանկատների և ծերանոցների մատակարարվում է ցածրարժեք դեղորայք
Հայկական Մամուլ
«ժողովուրդ»-ի հավաստի աղբյուրները տեղեկացնում են, որ հանրապետության որոշ մանկատների և ծերանոցների մատակարարվում է ցածրարժեք դեղորայք, վատորակ սնունդ, որի առնչությամբ ՏՄՊՊՀ-ն սկսել է վերահսկողություն:
Լուրը թերթի հետ զրույցում հաստատել է նաև հանձնաժողովի լրատվության բաժնի պետ Գայանե Սահակյանը՝ հայտարարելով. «Այո՛, Ձեր տեղեկություններն իրական են, մեր ուշադրության կենտրոնում է ոլորտը: Անհատներից ստացել ենք բողոքներ, որ մատակարարվող սնունդն անորակ է: Ստուգվում են՝ արդյոք ոլորտում կա՞ պետական միջոցների փոշիացում և անորակ սննդի մատակարարում: Սեպտեմբերին ՏՄՊՊՀ-ն կհայտնի մոնիթորինգի արդյունքները»։.
Թերթը հիշեցնում է, որ ՏՄՊՊՀ-ն նմանատիպ ուսումնասիրություն է իրականացրել նաև դեղերի ոլորտում, որի ընթացքում պարզվել է, որ որոշ բուժհիմնարկներ պետպատվերի շրջանակներում գնվող դեղերը ձեռք են բերել ցածր գնով սակայն պետբյուջեից պահանջել են դրանց արժեքի տասնապատիկը:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին